Լուծումներ առաջարկող քաղաքական ուժերի դեֆիցիտ կա. խոսում են ցանկություններից, իրար վրա ցեխ են շպրտում, շշպռում, բայց լուծումներ չեն առաջարկում. Լևոն Զուրաբյան

1997 թ.-ի ղարաբաղյան հակամարտության կարգավորման փուլային տարբերակը որևէ առնչություն չունի «Խաղաղություն տարածքների դիմաց» մտացածին ֆորմուլայի հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայ Ազգային Կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: «Խաղաղություն տարածքների դիմաց ծրագիր գոյություն չունի առնվազն մեր գիտակցության մեջ: Երբեք հայոց դիվանագիտությունը նման պրոյեկտի մեջ չի մտել, չի քննարկել: Ինձ մնում է միայն ամոթանք հայտնել այդ պրոպագանդային, որ այդ միֆը փորձում են փաթաթել հայ ժողովրդին: 97թ.-ի փուլային տարբերակը որևէ առնչություն չունի «Խաղաղություն տարածքների դիմաց» մտացածին ֆորմուլայի հետ: Լավ է, որ Ադրբեջանի լսարանը, վերջապես, դա մեզնից լսեց: Իրականում 97թ.-ի փուլային տարբերակն ասում է, որ Ղարաբաղը Հայաստանի ու Ադրբեջանի հետ որպես իրավահավասար կողմ պետք է ստորագրի վերջնական փաստաթուղթը, և այնտեղ բոլոր ձևակերպումները նշում են Հայաստան, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ: Ղարաբաղը ներկայացված է որպես հակամարտության լիիրավ կողմ»,- մանրամասնեց Լևոն Զուրաբյանը: Ըստ նրա՝ քարոզչությունը միտված էր նրան, որ նսեմացվի հաղթանակը, որը տարել է հայ ժողովուրդը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման օրոք: «Մի ամբողջ արշավ էլ սկսել են, որ գնում ենք փոխզիջումների, խաղաղության: Այդ մարդիկ չեն հասկանում, որ մենք զիջումների, փոխզիջումների մասին ամենաշատը խոսել ենք Քելբաջարի գործողություններից առաջ: Փոխզիջումներ մերժելով քաղաքականություն չեն տանում, ոչ մի արդյունքի չեն հասնում»,- շեշտեց Լևոն Զուրաբյանը: Ինչ վերաբերում է ՀԱԿ հնչեցրած առաջարկություններին, կուսակցության փոխնախագահն ասաց, որ իրենք դժգոհություն են հայտնում և լուծումներ առաջարկում: «Հարցեր կան, որոնց մենք չենք կարող ընդդիմանալ: «Մարտի 1»-ի բացահայտման գործում մենք չենք կարող լինել ընդդիմություն այս իշխանությանը: «Կոնգրեսն» է պայքարել զոհերի ծնողներին փոխհատուցելու և այլնի համար: Երբ վարչապետը գնում է այդ քայլերին, մենք կարո՞ղ ենք այլ բան անել, քան ողջունել, կոչ անել մասնակցել այդ պրոցեսին, որի կարևոր տարրերից է լինելու մարտի 1-ին տեղի ունենալիք հանրահավաք-երթը»,- ասաց Զուրաբյանը: Նա ասաց, որ ՀԱԿ-ը «պետության շահերով մտահոգված ընդդիմություն է, ընդդիմություն, որը լուծումներ է առաջարկում», իսկ «լուծումներ առաջարկող քաղաքական ուժերի դեֆիցիտ կա, բոլորը խոսում են ցանկությունների մասին, իրար վրա ցեխ են շպրտում, շշպռում են, իրար դեմ «լայքեր» են դնում, բայց չեն խոսում, թե երկիրը ինչ քայլերով է պետք տանել դեպի զարգացման»:

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am