«Ռեկետի մեթոդներ». տնտեսվարողը բարձրաձայնում է, ՊԵԿ նախագահը՝ արձագանքում. lurer.com

«Հալդի.կո» սրճարանն իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել հայտարարությամբ՝ հարկային մարմիններին մեղադրելով ռեկետի մեթոդներով գործելու մեջ, քանի որ իրենց կանչել և ասել են՝ անհրաժեշտ է մտածել պետության մասին և ավելացնել հարկային մուտքերը: «Ուզում ենք հատուկ նշել, որ մեր գործունեության ամբողջ ընթացքում մենք եղել ենք բարեխիղճ հարկատու՝ միշտ խփել ենք ՀԴՄ-ները և բոլոր աշխատողները գրանցված են եղել: Վերջը՝ ներկայացվեց պահանջ, որպեսզի մենք գոնե ՀԴՄ-ի մեջ ներառենք 10%-անոց սպասարկման վճար, հակառակ դեպքում՝ ասացին՝ «ամեն օր ձեր աշխատողներին կկանչենք մեզ մոտ զրույցի, դուք աշխատող չեք ունենա և կստեղծենք այլ խոչնդոտներ ձեր աշխատանքի համար»: Այդ դեպքում 800 դրամանոց սուրճը ավտոմատ կդառնա 880 դրամ և ամենավատը այն է, որ այդ թանկացումը չունի ոչ մի տնտեսական հիմնավորում և այդ տարբերությունը վճարելու եք դուք: Ամենազայրացնող փաստն այն է, որ մեր հարկային մարմինները գործում են «ռեկետի մեթոդներով»: Չէ՞ որ սա սիստեմային խնդիր է»,- գրված է «Հալդի.կո»-ի ֆեյսբուքյան էջում: Հայտարարությունը բուռն արձագանք ստացավ. արձագանքեցին ՊԵԿ-ից, Հայկական ռեստորանների միությունից, պատգամավորներ և շարքային քաղաքացիներ, ովքեր մեկնաբանություններում սկսեցին պահանջել անուններ ներկայացնել, որպեսզի կարողանան խնդրին լուծում տալ: Ի դեպ, գրառմանն անմիջապես արձագանքեց նաև Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը. «Բացահայտեք հարկային տեսուչների անունները, որպեսզի արժանի պատիժ ստանան, այլապես Ձեր ասածը կընկալվի որպես զրպարտություն»,- գրել է նա: Թեմայից զատ, պարզվում է, որ ռեստորան-սրճարանը աշխատացրել է մարդկանց, բայց չի վճարել: Համենայն դեպս, մեկնաբանություններում ակտիվ մեղադրանքներ էին հնչեցվում «Հալդի.կո»-ի հասցեին՝ աշխատողների աշխատավարձերը չվճարելու համար: Նկատենք, որ Հալդի.կո-ն ոչ միայն անուններ չտվեց, այլև անգամ չարձագանքեց ՊԵԿ նախագահի գրառմանը: Այս անգամ ռեստորան-սրճարանին սկսեցին մեղադրել փաստերից խոսելու ու առանց փաստերի հայտարարություն անելու մեջ: «Հալդի.կո»-ն, անդրադառնալով մեղադրանքներին՝ դրանք որակեց անհիմն ու ապատեղեկատվություն. «Եթե կան այդպիսի փաստեր, խնդրում ենք դիմել համապատասխան մարմիններին՝ հետաքննություն անցկացնելու նպատակով և չշեղել մեր գրառումի բուն թեման որը վերաբերվում է ՊԵԿ-ի աշխատելավոճին: Եթե հարկային մարմինները ունեն հիմնավոր կասկած տնտեսվարողի ոչ բարեխիղճ աշխատանքի մեջ, անհրաժեշտ է անցկացնել հետաքննում և կասկածների հաստատման դեպքում կանչել կոնկրետ տնտեսվարողին պատասխանատվության օրենքի շրջանակներում»: Այս գրառումը ևս օգտատերերի կողմից անպատասխան չմնաց, այս անգամ մեկնաբանեցին՝ եթե ստուգումներ անցկացվեն, շատ այլ բաներ կբացահայտվեն: Ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանումներ ստանալու համար ԼՈւՐԵՐ.com-ը զրուցեց «Հալդի.կո»-ի իրավաբան-խորհրդատու Տիգրան Հակոբյանի հետ: Վերջինս վստահեցրեց, որ իրենք անձնական նամակներով կապ են հաստատել թե՛ ՊԵԿ-ի, թե՛ պատգամավորների, և թե՛ այլ շահագրգիռ անձանց հետ, նրանց ուղարկել են համապատասխան փաստաթղթեր: Իսկ թե ֆեյսբուքում ինչո՞ւ փաստեր չէին ներկայացնում՝ այսպես պատասխանեց. «Դրանք անձնական տվյալներ են, որոնք իրավունք չունենք հրապարակելու ֆեյսբուքում: Մենք ՊԵԿ-ին ներկայացրինք անունները, մեզ փոխանցեցին, որ հարկային աշխատողները ինքնակամ են նման բան արել, իրենց կպատժեն և կբացատրեն, թե ինչպես պետք է աշխատել»,- նշեց նա: Անդրադառնալով նաև աշխատողների աշխատավարձերը չվճարելու հայտարարություններին՝ «Հալդի.կո»-ի իրավաբան-խորհրդատուն ասաց, թե դրանք ֆեյք օգտատերի կողմից արված գրառումներ են:

դիտվել է 187 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am