«Մտածելու տեղիք չի՞ տալիս այս միտքը». Շահեն Հարությունյան

Շանթ Հարությունյանի որդի Շահեն Հարությունյանը, ով շաբաթներ առաջ աշխատանքի է անցել Աժ-ում, սոցկայքի իր էջում գրել է. «Փետրվարի 23-ին ընդառաջ։ Արդեն մի քանի տարի է, ինչ հետևողականորեն պայքարում եմ մի արատավոր երևույթի դեմ։ Եվ կարող ենք արձանագրել, որ մեր բոլորի ջանքերը ժամանակի ընթացքում տալիս են իրենց դրական արդյունքները։ Ինչի՞ մասին է խոսքը։ Ցավալիորեն, բայց մեր հասարակության մեջ, փետրվարի 23-ն ընդունված է նշել՝ որպես բանակի, տղամարդկանց օր։ Իրոք, սա անընդունելի է։ Մենք մեր անկախությունը և ազատությունը հետ ենք նվաճել Սովետական Միությունից։ Եվ հիմա ազատ ու անկախ կոչված Հայաստանում՝ աններելի է նշել զավթող և օկուպացնող միության ռազմական միավորման օրը։ Հայ զինվորի, բանակի, տղամարդու օրը՝ դա հունվարի 28-ն է։ Այլ տարբերակներ չկան։ Ի՞նչ եք մտածում։ Արդյո՞ք կարելի է նշել և շնորհավորել օսմանա-թուրքական բանակի օրը։ Պատասխանները միանագանյան բացասական կլինեն։ Իսկ ինչո՞ւ կարելի է նշել ռուսական-բոլշևիկյան զավթող, գրավող, գաղութացնող բանակի օրը, բայց չի կարելի նշել նույն գործառույթներն իրականացնող օսմանա-թուրքական բանակի օրը։ Մտածելու տեղիք չի՞ տալիս այս միտքը։ Եթե ավելի խորը նայենք, կտեսնենք, որ Թուրքիան (Օսմանյան կայսրությունը) հստակորեն հանդես է եկել՝ որպես մեր թշնամի։ Թշնամական տեսնակյունից դիտարկելով, երկու երկրների միջև տեղի ունեցածը կարելի է դիտարկել տրամաբանական։ Չէ՞ որ կոչված են թշնամիներ՝ միմյանց նվաճելու, հաղթելու համար։ Իսկ այն՝ ինչ արել է ռուսական կայսրությունը, պարզապես ոչ միայմ թշնամական է, այլ նաև դավաճանական քայլեր են։ Նրանք հանդես են եկել՝ իբրև մեր դաշնակիցներ, բարեկամներ, եղբայրներ, բայց միևնույն ժամանակ գաղութացրել են մեր երկիրը, գրավել մեր պատմական հողերը, ոչնչացրել մեր պետությունը, մեծ սիրով ու խանդավառությամբ՝ գործարքի մեջ մտել թուրքերի և ադրբեջանցիների հետ և նույն ջանասիրությամբ Թուրքիայի և Ադրբեջանի համար եղբայրական քայլեր կատարել՝ ի հաշիվ Հայաստանի՝ նվիրելով հայկական հողերը նրանց։ Սովետական Միությունը տասնամյակներ շարունակ սպանել ու հալածել է հայ մտավորականներից սկսած մինչև վերջին անմեղ, բայց անկախության գաղափարը չդավաճանած գյուղացուն։ Բանտարկել ու աքսորել բոլոր ազատատենչ հայերին։ Եվ այս չարիքի միավորման գոյության անվտանգության երաշխավորը եղել է կարմիր բանակը, որի օրը տոնվում է փետրվարի 23-ին։ Մտածել է պետք»։

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am