Սամվել Բաբայանի խոսքը Արցախի իշխանությանը բերել է աֆեկտային վիճակի

Ինչպես եւ սպասելի էր, Սամվել Բաբայանի հայտարարությունից հետո, այն է՝ Սահմանադրական փոփոխություններ  իրականացնելու համար ստորագրահավաք սկսելը, Արցախի իշխանական թեւը, եթե ոչ ամբողջությամբ, ապա մասնակիորեն պետք է ենթարկվեր սթրեսի։ Այս մասին Արցախի իշխանություններին ուղղված կոչ-հայտարարություն է տարածել Սամվել Բաբայանի գրասենյակը: Հայտարարությունում ասվում է. «Սակայն սպասելի չէր, որ սթրեսը նրան կբերեր աֆեկտային վիճակի, որի արդյունքում կընդունվեին ոչ ադեկվատ, մարդկային պատկերացումների հետ ոչ մի զուգահեռ չունեցող որոշումներ։ Սրա վառ ապացույցը փետրվարի 18-ին  Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընդունված որոշումն է Սահմանադրական փոփոխությունների համար կազմակերպվող ստորագրահավաքի, այնուհետեւ դրա արդյունքում հանրաքվե կազմակերպելու մասին։ Ըստ որի՝ ստորագրահավաքը պետք է իրականացնի հատուկ նախաձեռնող խումբը, ստորագրահավաքը պետք է իրականացվի  ԱՀ տարածքում գործող համայնքապետարաններում եւ շրջվարչակազմերում (Ստեփանակերտի քաղաքապետարանում), նախաձեռնող խմբի գրանցումից հետո  45 օրվա ընթացքում։ Ցանկացած պատկերացումից դուրս է, որ, օրինակ, 40 000 բնակչություն ունեցող քաղաքում ստորագրահավաքը պետք է իրականացվի միայն քաղաքապետարանում, ստացվում է այնպես, որ օրը գրեթե 1000 մարդ պետք է հերթ կանգնի, որ իր ստորագրությունը թողնի, միեւնույն ժամանակ ստորագրություն տալու սկզբում եւ վերջում պետք է ստուգվեն քաղաքացու տվյալները։ Ցանկացած քաղաքացի, ով ունի ընտրության իրավունք,  իրավունք ունի ցանկացած վայրում իրականացնել ստորագրահավաք իր կողմից ներկայացված անձնագրի առկայության դեպքում, իսկ ինչ վերաբերում է մարդկանց անձնական տվյալները ստուգելուն, ապա դա իշխանությունը կարող է իրականացնել ստորագրահավաքից հետո արդեն օրենքի սահմաններում։ Սա  ոչ այլ ինչ է, եթե ոչ սեփական քաղաքացու իրավունքները ոտնահարելու փորձ։ Կոչ ենք անում վերադառնալ օրինական դաշտ, աշխատել օրենքի սահմաններում, վերջ տալ բռնանալ մարդկանց իրավունքների վրա, այլապես դուք ինքներդ եք դրդում ժողովրդին վաղաժամ որոշումների, այն է հեղափոխության, որի պատասխանատվությունը ամբողջությամբ դուք եք կրելու։ Արհեստական խոչընդոտներ ստեղծելու, ձեր վիճակը ավելի բարդացնելու փոխարեն, կոչ ենք անում վերադառնալ օրենքի դաշտ, չցուցադրելով սեփական վախերը։ Իսկ թե ինչու հանկարծակի փետրվարի 18, անմիջապես Սամվել Բաբայանի հայտարարությունից հետո ընդունվեց այս որոշումների շարքը, մինչդեռ Աահմանադրությունը արդեն ուժի մեջ էր, դա ուրիշ հարց է։ Դրան կանդրադառնաք ավելի ուշ։ Երբ շղթան կբացվի եւ կհասկանանք, արդյո՞ք բոլոր որոշումներն են ըստ անհրաժեշտության ընդունվում ձեզ մոտ, թե ոչ։ Վերադարձեք օրինական դաշտ։ Դիմում ենք ՀՀ իշխանություններին, ԱՀ եւ ՀՀ ՄԻՊ գրասենյակներին հնարավորության սահմաններում ուշադրություն դարձնել այս որոշումների  օրինականությանը, սրանց անօրինական կիրառման դեմ աշխատանքներ տանել, այլապես սա տանում է քաղաքացու իրավունքների սահմանափակմանը

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am