Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ իրականացվել են մարտավարաշարային պարապմունքներ. Արցախի ՊՆ

Բանակի 2019 թվականի ձմեռային ուսումնական փուլի մեկնարկային միջոցառումների շրջանակում փետրվարի 22-ին մարտական պատրաստականության «բարձր» աստիճանի են բերվել ՊԲ շտաբի և միավորումների վարչության սպաները: Արցախի ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ իրականացվել են մարտավարաշարային պարապմունքներ, շտաբային մարզումներ, ճշգրտվել են բաժինների ու ծառայությունների խնդիրները մարտական պատրաստականության «բարձր» աստիճանների բերելու ժամանակ: Համապատասխան միջոցառումների արդյունքում ուղենշվել են հավանական պատերազմական իրադրությունում զորատեսակների ու ծառայությունների գործողությունները, մասնավորապես ստորաբաժանումների ղեկավարման, ներդաշնակման և նստեցման շրջանների զբաղեցման հարցերում: Շտաբային մարզումների շրջանակներում խաղարկվել են նաև հակառակորդի հավանական գործողությունների բնույթից բխող մարտական տարաբնույթ դրվագներ: Գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը շտաբային մարզումների ընթացքին փետրվարի 23-ին հետևել է նաև բանակի միավորումներից մեկում, որտեղ համապատասխան ուղղությունների պատասխանատուները հանդես են եկել զեկույցներով՝ մանրամասն ներկայացնելով օպերատիվ մարտավարական իրադրությունը, հակառակորդի հավանական գործողությունների զարգացման ընթացքը և դրանց հակազդելու մեխանիզմներն ու մարտավարությունը: Մարտավարաշարային պարապմունքներն ու շտաբային մարզումները ցույց են տվել, որ բանակի վարչության սպայակազմը, ինչպես նաև կառավարման և ապահովման մարմինները ունակ են գործել հավանական մարտական իրադրության զարգացումներին համահունչ, կատարել ճշգրիտ հաշվարկներ ու վերլուծություններ, ընդունել ու կյանքի կոչել հաղթանակի լրջագույն երաշխիքներ ունեցող մարտական որոշումներ:

դիտվել է 116 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am