Փաշինյանի՝ առաջիկայում նախատեսված այցն Իրան պետք է ընդգծված էներգետիկ ու տրանսպորտային-լոգիստիկ ենթատեքստ ունենա

Փաշինյանի՝ առաջիկայում նախատեսված այցն Իրան պետք է ընդգծված էներգետիկ ու տրանսպորտային-լոգիստիկ ենթատեքստ ունենա: Անհրաժեշտ է փորձել ռեանիմացնել Մեղրիի ՀԷԿ-ի նախագիծը, օրակարգ բերել Թավրիզ-Մեղրի նավթամթերքամուղի, ինչպես նաև նավթավերամշակման գործարանի սառեցված նախագծերը: Ավելի լայն իմաստով Երևանը պետք է ցույց տա Թեհրանին, որ շահագրգռված է առանցքային դերակատարում ստանձնել Պարսից ծոց-Սև ծով մուլտիմոդալ հաղորդակցության ապահովման գործում, ինչը հատկապես կարևոր է Ադրբեջանի կողմից նախաձեռնվող միջազգային միջանցքների համատեքստում (Քազվին-Ռեշտ-Ասթարա երկաթուղի, Իրան-Ադրբեջան-Ռուսաստան էլեկտրաէներգետիկ միջանցք և այլն): Սրանք բոլորը նախկինում հայ-իրանական օրակարգում ներառված հարցեր են, որոնց կոնսերվացումը պայմանավորված էր մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով: Օրինակ, Մողրիի ՀԷԿ-ի նախագծի սառեցումն առավելապես պայմանավորված էր հակաիրանական միջազգային պատժամիջոցներով դետերմինացված ներդրումային սահմանափակումներով: Իսկ, օրինակ, նավթավերամշակման գործարանի՝ օրակարգից դուրս գալու հիմքում ընկած էր Մոսկվայի աշխարհաքաղաքական դիրքավորումը (ինքս ներկա եմ եղել 2011 թ. ՀՀ-ՌԴ միջկառավարական հանձնաժողովի նիստին, որի ժամանակ ՌԴ տրանսպորտի նախագահ Լևիտինը հայտարարեց, որ "գործարանի կառուցումը տնտեսապես նպատակահարմար չէ"): Ինչ վերաբերում է Իրան-Հայաստան երկաթուղուն, ապա այստեղ աշխարհաքաղաքական բաղադրիչից բացի առկա էր ներքին կառավարման խնդիր, որը պայմանավորված էր նախագծի համար ներդրումների ներգրավման բարդ գործառույթն անհայտ ծագում ունեցող ՌԱՍԻԱ ՖԶԵ ընկերությանը վստահելով: Այսօր անհրաժեշտ է նշված նախագծերը կրկին տեղավորել հայ-իրանական ռազմավարական համագործակցության հիմքում՝ մշակելով և կիրառելով էներգետիկ ու տրանսպորտային դիվանագիտության գործիքակազմ ու հստակ քաղաքական կամք դրսևորել: P.S.Արձանագրենք, որ աշխարհատնտեսական իմաստով այսօր հայ-իանական օրակարգում առկա է ընդամենը երկու նախագիծ, երկուսն էլ առայժմ մեծ հույս չեն ներշնչում: Խոսքը Մեղրիի ազատ տնտեսական գոտու, ինչպես նաև Հայաստան-Իրան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի մասին է: Առաջինի դեպքում, ինչպես օրերս տեղեկացանք, առկա են հողատարածքային լուրջ խնդիրներ: Ինչ վերաբերում է օդային գծին, ապա նշենք, որ ներկայումս դրա շինարարական աշխատանքներն ընդամենը 15-20 տոկոսով են իրականացված, մինչդեռ նախագծով սահմանված է դրանք ավարտին հասցնել 2019 թ. սկզբին:

 

դիտվել է 214 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am