Կառավարությունը խախտել է Սահմանադրությունը

Factor.am-ի հարցազրույցը ՀՅԴ մասնագիտական հանձնաժողովների համակարգող Արծվիկ Մինասյանի հետ – Պարո՛ն Մինասյան, ՀՅԴ-ն քննադատական հոդվածաշար հրապարակեց Կառավարության ծրագրի վերաբերյալ։ Դուք անցած տարվա հունիսին նախկին ծրագրին կողմ քվեարկեցիք և Կառավարությանը մաս կազմեցիք։ Ի՞նչ կար այնտեղ առավել, որ չկար այս ծրագրում: – Նախ ասեմ, որ ծրագրի ամբողջական գնահատում է լինելու, և պարբերաբար բաժին առ բաժին հրապարակվելու է: Իսկ անցած տարի մայիսյան փոփոխության արդյունքում ձևավորվեց մի Կառավարություն, որը կոչվում էր անցումային, և որի գլխավոր նպատակն էր երկիրը նախապատրաստել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, նաև մի շարք ուղղություններով իրականացնել բարեփոխումներ։ Եվ այդ ծրագրի նկատմամբ, մեծ հաշվով, չկային այնպիսի պահանջներ, որոնք մի կողմից անհրաժեշտ է երկարաժամկետ Կառավարության գործունեությունը գնահատելու համար, երկրորդ՝ ծրագիրը պետք է ամբողջությամբ համապատասխաներ արդեն 2018 թվականի ապրիլի 8-ից հետո նոր նախագահի ընտրությամբ պայմանավորված մի շարք հոդվածների և կարգավորումների՝ ուժի մեջ մտնելու հետ։ Եվ երրորդ, որ հասարակությունն իր դրական սպասելիքներն արդեն պետք է առարկայական տեսներ: – Նոր ծրագրում այդ առարկայական սպասելիքներն ու լուծումները չկա՞ն։ – Ոչ միայն չկան, այլև նախորդ ծրագրում ամրագրված մի շարք փոփոխություններ պարզապես կյանքի չկոչվեցին: Դեկտեմբերի 9-ին ափալ-թափալ արտահերթ ընտրություններ անելու արդյունքում մի շարք ուղղություններով՝ սկսած կառավարման համակարգի բարեփոխումներից, սուպերվարչապետության ինստիտուտի վերացումից, ավարտված Ընտրական օրենսգրքի փոփոխություններով՝ այդպես էլ չիրականացվեցին: Դրա արդյունքում մենք, այս պահի դրությամբ, ունենք Կառավարության 2018 թ. չիրականացված ծրագիր: Ավելին, Սահմանադրության համաձայն՝ յուրաքանչյուր տարի Կառավարությունը պարտավոր է իր ծրագրի կատարման հաշվետվությունը ներկայացնել ԱԺ և գնահատել այդ ծրագրով ներկայացված գործողությունների վիճակը: Նաև Սահմանադրության 86-87-րդ հոդվածների համաձայն՝ պետք է 13-15 կետերի վերաբերյալ հստակ պատասխան տա, թե Կառավարության քայլերն ինչի են բերել։ Եվ սա եթե տրանսֆորմացնում ենք նոր ծրագրի վրա, տեսնում ենք, որ այդ հարցերի պատասխանները չկան: – Կառավարությունը ծրագրում է 5 տարի հետո վերացնել ծայրահեղ աղքատությունը, էականորեն կրճատել աղքատությունը, պարբերաբար բարձրացնել աշխատավարձերն ու թոշակները, արտահանումը հասցնել ՀՆԱ-ի 43-45 տոկոսի: Չե՞ք կարծում, որ անկախ այն հանգամանքից, թե ինչպես է հասնելու այս ծրագրային դրույթների իրականացմանը, իրականացնելու դեպքում դա արդեն հեղափոխական արդյունք կլինի: – Իսկ ինչո՞ւ 5 տարի հետո: Ես հենց նոր վկայակոչեցի Սահմանադրության այն նորմը, որ Կառավարությունը պարտավոր է յուրաքանչյուր տարի ներկայացնել իր կատարած աշխատանքների ցուցանիշները։ Արդեն վատ ավանդույթ է ձևավորվում, քանի որ նախորդ Կառավարության աշխատանքների վերաբերյալ չի ներկայացրել: Ընդ որում՝ մինչև մարտի 1-ը պետք է ներկայացնի: – Անցած տարվանը ոչ թե տարեկան, այլ 6-7 ամսվա կամ, ինչպես դուք նշեցիք, անցումային ծրագիր էր: – Սահմանադրությունը չի տարանջատում, թե Կառավարությունն ինչ ժամկետով է գործում, և հստակ պահանջ է սահմանում։ Դուք նշեցիք նպատակադրումներ, որոնց մասին այս ծրագրում ակնարկներ կան, բայց այն ամբիցիոզ նպատակները, որ դրել ենք մեր առաջ, հասանելի չեն լինի: Իշխող ուժի հիմնարար փաստաթղթում ասվում է՝ 20 տարի հետո կրկնապատկել բնակչությունը, որը հրաշալի նպատակ է, բայց 5 տոկոս տնտեսական աճով, ՀՆԱ-ի նկատմամբ համախառն կուտակման 23-25 տոկոս ցուցանիշով անհնար է ապահովել տնտեսական այնպիսի վիճակ, որ ներգաղթը խրախուսելի դառնա: – Այդ նպատակի համար որքա՞ն տնտեսական աճ է անհրաժեշտ։ – Առնվազն նախատեսվածի կրկնակին: Եվ ակտիվ ժողովրդագրական քաղաքականությունը, որ պետք է լինի հիմնական գործողություն, այս ծրագրում չի երևում: Հակառակը, մենք տեսնում ենք Սփյուռքի նախարարության փակում, և դրա փոխարինում հանձնակատարի ինստիտուտով: – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՅԴ Ընդհանուր ժողովին ուղղած իր ողջյունի խոսքում ձեր կուսակցությանը համագործակցելու առաջարկ էր ներկայացրել: Ինչպե՞ս եք պատկերացնում այդ համագործակցությունը: – Համագործակցություն ասելով՝ մենք հասկանում ենք բոլոր այն ուղղությունների ու նպատակների համադրում, եթե կա համընկնող նպատակ, ամեն ինչով աջակցել, որ դա իրականանա: Բայց պետք է լինի առնվազն նույնական մոտեցում։ Այս պահի դրությամբ՝ մեր կողմից կա մտահոգություն, անհանգստություն, ինչը բարձրաձայնում ենք։ Դրական ենք գնահատում, որ վարչապետը խոսում է Արցախի Հանրապետության պաշտպանության ուժեղացման, երաշխավորությունների համակարգի մասին, բայց շատ կարևոր է, որ դրան հետևեն կոնկրետ մեխանիզմները, ինչպես, օրինակ, ռազմաքաղաքական դաշինքի ստեղծումը։

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am