Լևոն Տեր-Պետրոսյան. Իմ և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունների մասին

Գրեթե օր չի անցնում, որ այդ հարաբերությունների մասին որևէ «սենսացիոն» լուր, անհեթեթություն, ակնհայտ սուտ կամ հերյուրանք հրապարակ չնետվի։ Սովորաբար ես դրանց չեմ արձագանքում և ուշադրության էլ չեմ արժանացնում։ Միայն երբեմն, լրագրողների համառությանը չդիմանալով, հերքումներով հանդես է գալիս իմ գրասենյակի մամլո քարտուղարը։ Ի՞նչ պատճառով է, արդ, որ խախտելով իմ սովորությունը, այս անգամ որոշել եմ դրանց անդրադառնալ անձամբ։ Հավաստիացնում եմ՝ ո՛չ ամենևին ինքնապաշտպանության, այլ բացառապես Նիկոլ Փաշինյանին շինծու մեղադրանքների թիրախ չդարձնելու նկատառումով։ Ուստի, մանր-մունր ցնդաբանությունները մի կողմ դնելով, կարևոր եմ համարում հանրության ուշադրությունը հրավիրել միայն Փաշինյանի քաղաքական ընդդիմախոսների և նրանց սպասարկող լրատվամիջոցների կողմից տարածվող հետևյալ պնդումների վրա։ և այսպես. 1. Որպես աքսիոմատիկ ճշմարտություն է հրամցվում այն հորինվածքըթե իբր Նիկոլ Փաշինյանը իմ քաղաքական հոգեզավակն էիսկ ես՝ նրակնքահայրը։Կատարյալ անհեթեթություն. 90-ական թվականներից սկսած մինչև 2000-ականի կեսերը Փաշինյանը, որպես լրագրող, եղել է իմ ամենախիստ և անհաշտ քննադատներից մեկը։ 2006-ին «Այլընտրանք» նախաձեռնության հիմնադիր կազմում ընդգրկվելուց հետո նա դադարեցրել է այդ քննադատական վերաբերմունքը։ 2007-ին ընդգրկվել է 2008թ. նախագահական ընտրությունների իմ նախընտրական թիմում։ Հսկայական աշխատանք է կատարել քարոզարշավի ընթացքում, ինչը ակտիվորեն շարունակել է ընդհատակում և բանտարկության ժամանակ հրապարակած ծանրակշիռ հոդվածներով։ Նույնպիսի նվիրումով ու ջանադրությամբ մասնակցել է Հայ Ազգային Կոնգրես դաշինքի 2012թ. խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին և ընտրվել ԱԺ պատգամավոր նույնանուն խմբակցության կազմում։ 2014-ին ՀԱԿ-ԲՀԿ-Ժառանգություն համագործակցության կայացումից հետո, նա խզել է իր հարաբերությունները Կոնգրեսի հետ և վերականգնել իր քննադատական մոտեցումը իմ նկատմամբ։ Այս ամենը նշանակում է, որ միայն հիվանդ ուղեղներում կարող էր ծնվել Փաշինյանի՝ իմ քաղաքական հոգեզավակը լինելու ցնորալի գաղափարը։ 2. Նիկոլ Փաշինյանըիբրևթեամեն երեկո զանգահարում է ինձ ևխորհուրդներ հարցնում։Նախ հիշեցնեմ, որ 2012թ. հետո ես Փաշինյանին հանդիպել եմ ընդամենը մեկ անգամ, ս. թ. հուլիսի 16-ին, ինչի մասին ՀՀ կառավարության մամլո ծառայությունը հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ։ Դրանից հետո վարչապետի հետ ես որևէ հեռախոսազրույց կամ միջնորդների միջոցով որևէ շփում չեմ ունեցել։ Սույն թեմայի առիթով ավելորդ չեմ համարում շեշտել նաև հետևյալ երկու հանգամանքները. աես ընդհանրապես խորհուրդ տալու սովորություն չունեմ, քանի որ համոզմունքս է, որ դրանից ավելի անիմաստ զբաղմունք գոյություն չունի։ Իսկ երբ խորհրդի համար որևէ մեկը ինձ է դիմում, ես բավարարվում եմ պարզապես խնդրի վերաբերյալ կարծիք հայտնելով, ոչինչ ավելի, և բ. եթե ոմանց կարծիքով Փաշինյանին հնարավոր է ուղղորդել խորհուրդներով կամ նրան ինչ-որ բան թելադրել, նրանք կամ չարաչար սխալվում են, կամ ընդհանրապես այդ մարդուն չեն ճանաչում, կամ էլ նրա մասին դատում են սեփական հակումներով։ Ես Փաշինյանից ավելի անկախ և ինքնաբավ մարդու չեմ հանդիպել։ 3. Ամենաինտենսիվ կերպով հնչեցվող բոթըսակայնայն պնդումն էթե իբր Նիկոլ Փաշինյանը ինձնից որդեգրել է «տարածքներխաղաղության դիմաց» բանաձևը և իրականացնում է Ղարաբաղիհարցի կարգավորման իմ «պարտվողական» ծրագիրը։ Միանգամից նշեմ, որ ո՛չ ես, ո՛չ Փաշինյանը երբևէ «տարածքներ խաղաղության դիմաց» բանաձևը չենք օգտագործել։ Դա բացարձակ հերյուրանք է, մոգոնված չարակամների ու ձեռնածուների կողմից։ Ինչ վերաբերում է ղարաբաղյան կարգավորման ծրագրին, ապա, ի տարբերություն ՀՀ երեք նախագահների, Փաշինյանի ծրագիրը դեռևս հայտնի չէ։ Նա առայժմ բավարարվել է միայն խնդրի վերաբերյալ որոշ սկզբունքների, մասնավորապես, Ղարաբաղի անունից բանակցելու քոչարյանա-սարգսյանական դիրքորոշումից հրաժարվելու և ԼՂՀ-ի՝ որպես լիիրավ հակամարտող կողմի երբեմնի կարգավիճակը վերականգնելու  անհրաժեշտության շեշտադրմամբ։ Անհրաժեշտ է ավելացնել նաև, որ ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ ինչպիսի ծրագրով էլ Փաշինյանը հանդես գա, դա լինելու է իր սեփական ծրագիրը, ինչպես եղել է թե՛ իմ, թե՛ Քոչարյանի, և թե՛ Սարգսյանի պարագայում։ Հայաստանի յուրաքանչյուր առաջնորդ պատասխանատու է ի՛ր ծրագրի համար, որքան էլ այն ընդհանրություններ ունենա նախորդների ծրագրերի հետ։ 4. Հայ Ազգային Կոնգրեսի սթփետրվարի 16-ի հայտարարության մեջտեղ գտած սահմանադրության փոփոխության և կիսանախագահականկառավարման համակարգի վերականգնմանը վերաբերող առաջարկըիբրև թեփորձ է փրկելու Փաշինյանի կառավարության խախուտ դիրքըև երկարաձգելու նրա իշխանությունը։ Սրանով, ըստ էության, ճիգ է թափվում Կոնգրեսի առաջարկը դիտելու ոչ թե որպես կուսակցության սկզբունքային դիրքորոշում, այլ որպես տուրք ընթացիկ քաղաքական կոնյունկտուրային։ Ըստ այդմ, դիտավորությամբ մոռացության է մատնվում այն հանգամանքը, որ Կոնգրեսն իր բոլոր պաշտոնական ծրագրերում և հայտարարություններում մշտապես դեմ է եղել Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգի ներդրմանը և վճռականորեն պայքարել այդ ուղղությամբ, հանրաքվեին մասնակցելով «ակտիվ Ոչ» քվեարկության կոչով։ Այսօր էլ մենք գտնում ենք, որ կառավարման խորհրդարանական համակարգը Հայաստանի առջև կանգնած ներկայիս բազմաթիվ մարտահրավերների պարագայում ուղղակի փորձանք է մեր երկրի համար, որովհետև այն մշտական ցնցումների և սահմանադրական ճգնաժամերի աղբյուր է հանդիսանում։ Այս առումով հատկանշական է, որ նույնիսկ 1995թ. Սահմանադրության ամենաանհաշտ հակառակորդները 1998թ. իշխանափոխությունից և 1999թ. հոկտեմբերի 27-ի ողբերգությունից հետո ընդունեցին, որ այդ վտանգավոր ճգնաժամերը հաղթահարվեցին իրենց իսկ կողմից ժամանակին մերժված Սահմանադրության շնորհիվ միայն։ Զարմանալի է հատկապես Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների այսօրվա դիրքորոշումը, կապված Սահմանադրության փոփոխության Կոնգրեսի առաջարկի հետ։ Այդ մարդիկ չեն հասկացել, որ թե՛ իրենց կուսակցությունը, և թե՛ իրենց առաջնորդը անցյալ ապրիլին կործանվեցին, ավելի ճիշտ, ինքնասպանություն գործեցին հենց խորհրդարանական կառավարման ներդրման պատճառով։ Գաղտնիք չէ, որ անցումը խորհրդարանական կառավարման համակարգին ոչ թե Հանրապետականի և նրա դաշնակից կուսակցությունների սկզբունքային մոտեցման արտահայտությունն էր, այլ նախկին Սահամանադրությամբ Սերժ Սարգսյանի երրորդ անգամ ընտրվելու արգելքի հաղթահարման ձգտումը։ Գաղտնիք չէ նաև, որ այդ Սահմանադրությունը կարված էր բացառապես վերջինիս համար։ Եթե Սահմանադրությունը չփոխվեր և անցկացվեին նոր նախագահական ընտրություններ, ապա քոչարյանա-սարգսյանական վաչախմբի դեմ կուտակված համաժողովրդական ատելության մթնոլորտում, միևնույն է, նախագահ էր ընտրվելու Նիկոլ Փաշինյանը, քանի որ դա նրա աստեղային ժամն էր և գործող իշխանությունը երկրորդ «Մարտի 1» չէր կարող անել։ Այդ պարագայում 2017թ. ընտրված խորհրդարանը չորս տարի ժամանակ կունենար պահպանելու իր կազմը, ինչը նշանակում է, որ ՀՀԿ-ն և իր դաշնակից կուսակցությունները, մեծամասնություն ունենալով, լուրջ հակակշիռ կդառնային Նախագահի համար և այսօրվա լուսանցքային վիճակում չէին հայտնվի։ 5. Փաշինյանի և իմ սերտ համագործակցության ապացույց էհամարվում նաև այնթե իբր կառավարությունում որոշ պաշտոններիեն նշանակվում Հայ Ազգային Կոնգրեսի անդամներ։ Փույթ չէ, թե խոսքը վերաբերում է ընդամենը մեկ մարդու՝ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին։ Վերջինս, իր իսկ հայտարարությամբ, կասեցրել է կուսակցական գործունեությունը, ինչը բացարձակապես ավելորդ է դարձնում ՔՊ-ի և Կոնգրեսի միջև սերտ համագործակցության մասին ցանկացած խոսակցություն։ Այս կապակցությամբ ուզում եմ ամենայն հստակությամբ արձանագրել հետևյալը։ Հայ Ազգային Կոնգրեսը Նիկոլ Փաշինյանի հաղթանակի կերտմանը մասնակցություն չի ունեցել, չհաշված մեր կուսակցության մի մասի ներկայությունը նրա կազմակերպած համաժողովրդական երթերում և հանրահավաքներում։ Այնպես որ, մենք Փաշինյանի հաղթանակի «տորթից» բաժին չենք ակնկալում։ Դրա հետ մեկտեղ բազմիցս հայտարարել ենք, որ ամեն ինչով պատրաստ ենք աջակցելու ՀՀ նոր իշխանությունների՝ մեր երկրի բարգավաճմանը և զարգացմանը միտված բոլոր ջանքերին։ Ակնհայտ է, որ վերոհիշյալ և նմանատիպ այլ անհեթեթությունների, ստերի և հերյուրանքների տարածումը ղեկավարվում է ժողովրդից թալանված հսկայական ֆինանսական և մեդիա-ռեսուրսների տիրապետող մեկ կենտրոնից, որի նպատակն է ցանկացած գնով արդարադատությունից փրկել «Մարտի 1»-ի ոճրագործության գլխավոր պատասխանատուներին և, օգտվելով գործող իշխանության անխուսափելի սխալներից ու բացթողումներից, դժգոհության ալիք բարձրացնել նրա դեմ և պերմանենտ ցնցումների միջոցով տապալել այն ու վերականգնել ավազակապետական վարչակարգը, հոգ չէ, թե դրա հետևանքով կկործանվեն Ղարաբաղն էլ, Հայաստանն էլ։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ ազգային դավաճանություն։ Պարտված վարչախումբը, փաստորեն, պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին և նրա ընտրած իշխանությանը։ Ուստի, ժողովրդի պարտքն է ընդունել այդ մարտահրավերը և ուժգին հակահարված տալ հակապետական ուժերին։ Լևոն Տեր-Պետրոսյան ilur.am

դիտվել է 129 անգամ
Լրահոս
Միկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել Հրազդան գետը ափերից դուրս է եկել Ո՞ւր են կորել թիվ 11 ընտրատեղամասի անվավեր քվեաթերթիկները Հորմուզի նեղուցում միջադեպը կարող է նոր լարվածություն առաջացնել․ Ոսկանյան Խաչի 5րդ օրը հիշեցին ինչ որ «օրենք»․ Սիրուշո 2-ամյա աղջնակին «թունավորում» ախտորոշմամբ հոսպիտալացրել են Արցախի հարցը փակված չէ և չի կարող փակված համարվել. հայտարարություն Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր քննվել են հայ գերիների բողոքները նրանց նկատմամբ կայացրած վճիռների վերաբերյալ Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում արտերկիր մեկնելուց առաջ գնահատել անվտանգության իրավիճակը Վարչական դատարանն արգելեց ՀՀ ՊՆ-ին վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններից․ փաստաբան Միջուկային էներգիայի հարցում Թուրքիան նոր փուլ է մտնում 20-ամյա պայմանագրի հիման վրա կներկրվի 500 մլն մ³ գազ. Կոբախիձե 1/15 ընտրատեղամասում վերահաշվարկի արդյունքում 19 քվեաթերթիկներից 7-ը ճանաչվել է վավեր Ինչո՞ւ են պահանջում «Պռեգոմեշի» ցուցափեղկից հեռացնել խաչը 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10․ Մամիկոն Ասլանյան Քրեական հետապնդում են հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ Առաջիկա ժամերին Վանաձորում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ «ՎԱԶ-2107»-ը Ծաղկաձորում բախվել է կայանված «Toyota Land Cruiser»-ին. «07»-ի վարորդը մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են Արթուր Օսիպյանը հացադուլի 22-րդ օրը հրաժարվում է բժշկական զննությունից․ «Հետք» Հիմարությու՛ն է մանդատները չվերցնելը․ Անժելա Թովմասյան (video) ԳՇ պետը ճիշտ չի ասում. Զինծառայողները Սոթքում էլ են ժամը 20։00-ին քվեարկության գնացել (video) 3 պատճառ՝ ինչու պետք է չհրաժարվել մանդատներից... (video) Ասեմ՝ ինչու են հենց Զվարթնոցում նկարել Ծառուկյանի դեմ այս խայտառակ ապօրինությունը․ Սուրեն Սուրենյանց (video) Կատաստրոֆիկ է․ Ռուսաստանը հենց չճանաչի ՀՀ ընտրության արդյունքները, ուրեմն․․․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am