«Անցել են այն ժամանակները, երբ վարչապետի զանգով պետք էր վարկ վերցնել». Նիկոլ Փաշինյան

«Մարդ կա, վարկ է վերցնում, տանում քեֆ է անում, հետո գալիս է բողոքելու, թե մեր տոկոսը չեք տալիս: Ինչի՞ համար: Ամեն մարդ պետք է ունենա իր պատասխանատվությունը»,- Վանաձորում «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Շատ մարդիկ գյուղացիական վարկ են վերցնում, գնում «Նիվա» են առնում, խմում են, մեքենան խփում պատին ու ասում, որ կառավարությունն իրենց համար բան չի անում, կառավարության դիմաց ցույց են անում: Շարունակելով խոսքը, Ն. Փաշինյանն ասաց. «Կառավարության ամենամեծ գործը չխանգարելն է, մենք չպետք է մտնենք բանկի և գործարարի հարաբերության մեջ: Մենք մարդկանց ֆինանսական գրագիտությունը բարձրացնելու խնդիր ունենք: Հենա, քաղաքական որոշումով Թեղուտում 380 մլն դոլար վարկ են տվել քաղաքական զանգերով: Հիմա տեսնո՞ւմ եք, ինչ է կատարվում՝ համ բնապահպանական, համ սոցիալական աղետ է: Անցել են այն ժամանակները, երբ վարչապետի զանգով պետք էր վարկ վերցնել, տոկոս իջեցնել: Բոլորի համար պայմանները պետք է լինեն նույնը և հաղթեն լավագույնները, որովհետև մեր տնտեսությունը պետք է առաջ տանեն հաղթողները, մյուսներին մենք կօգնենք ամեն ինչով, որ դառնան հաղթող, բայց կառավարությունից ձեզ համար հաղթանակներ մի՛ ուզեք, ձեր հաղթանակները դուք ինքներդ պետք է կերտեք»,-ասաց Փաշինյանը:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am