Երեկ՝ փետրվարի 20-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: ՀՀ ԱԳՆ-ի տարածած մամլո հաղորդագրության համաձայն՝ ՀՀ ԱԳՆ նախարարի և համանախագահների քննարկումների առանցքում էին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում տեղի ունեցած վերջին հանդիպումների ընթացքում բարձրացված հարցերը: «Համանախագահներին, մասնավորապես, հետաքրքրում էին հունվարին Դավոսում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած հանդիպման մանրամասները: Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի մոտեցումները և դիրքորոշումը հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ, ինչպես նաև կարգավորման գործընթացի համար նպաստավոր մթնոլորտի կարևորությունը», ասվում էր ԱԳՆ-ի հաղորդագրությունում:
Այնուհետև Նիկոլ Փաշինյանն ընդունել է միջնորդներին: «ՀՀ վարչապետը ներկայացրել է հունվարին Դավոսում տեղի ունեցած ոչ պաշտոնական հանդիպման մանրամասները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացի համապատասխան մթնոլորտի ձևավորման շուրջ, ուրվագծել են հետագա քայլերը: Կարևորվել է հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը», ասվում է կառավարության տարածած մամլո հաղորդագրությունում:
Այսինքին, ստացվում է, միջնորդները Երևանում միայն նոր են ծանոթանում Դավոսում Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական մանրամասներին: Ստացվում է, որ միջնորդները չեն տիրապետում գործընթացին, այլ Փաշինյանն ու Ալիևն են որոշում ինչ քննարկել:
Ո՞ւմ էր ձեռնտու, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խումբը մոռացվի... Դա տարիներ շարունակ եղել է Բաքվի «վարդագույն» երազանքը: Ու հիմա, կարծես, հենց այդ ճանապարհով էլ առաջ են շարժվում:
Ընդ որում, համանախագահները եկել են տարածաշրջան, սակայն մի քանի օր առաջ Մյունխենում Մնացականյանն ու Մամեդյարովը չհանդիպեցին, թեև Հայաստանի արտգործնախարարը Մյունխենում էլ չէր բացառում Մամեդյարովի հետ հանդիպումը:
Այսինքն, Մնացականյանն ու Մամեդյարովը հանդիպելու, քննարկելու առիթ չունեն, սակայն միջնորդները Դավոսի հանդիպման մանրամասները եկել են Երևանից ճշտելու:
Հետաքրքիր է, որքան պետք է շարունակեն Փաշինյանն ու Ալիևը ԵԱՀԿ Մինսկի խմբին օտարած պահել...
Թամար Բագրատունի
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը