ՊԵԿ-ի գրանցած արդյունքներից մտահոգվելու փոխարեն իշխանությունը լրիվ հակառակ պատկերն է ներկայացնում

168 ժամը գրում է.«Երբ օրեր առաջ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակեց 1000 խոշոր հարկատուների ցանկը, այն բուռն քննարկումների ալիք առաջացրեց: Նախ և առաջ՝ բոլորի ուշադրությունը գրավեց, որ լուրջ փոփոխություններ է եղել առաջին հորիզոնականներում, ինչի արդյունքում մի շարք նախկին գիգանտներ այս տարի բավական համեստ հարկային արդյունք են գրանցել: Իհարկե, իշխանության կողմից եղան արդարացումներ, մեկնաբանություններ, սակայն որքան էլ որ դրանք շատ լինեն, միևնույն է, առաջին հայացքից պարզ երևում է, որ ինչ-որ բան այն չէ, իսկ թե ինչը, բնականաբար գիտենք բոլորս, սակայն բարձրաձայն չենք կարող ասել, քանի որ ՊԵԿ-ի փակ վարագույրների հետևում չի երևում գոյացած ու չվճարված հարկերի չափը: Սակայն, արի ու տես, որ այդ արդյունքներով մտահոգվելու փոխարեն՝ իշխանությունը լրիվ հակառակ պատկերն է ներկայացնում: Տնտեսագիտությունից հեռու, կամ երբեմն նույնիսկ շատ հեռու գտնվող մարդիկ փորձում են խելացի մասնագիտական մտքեր ու հաշվարկներ կատարել, ավելին, այդ մասին ելույթներ ու հարցազրույցներ են ունենում, ինչի արդյունքը լինում է ոչ այլ ինչ, քան զավեշտալի վիճակում հայտնվելը: Նման մի դեպք արձանագրվեց օրերս: ՀՀ ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը խրոխտ դեմքով հայտարարեց. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն անցած տարի, նկատի ունեմ 2017-ին, վճարել է 18 մլրդ հարկ: ՜ս անցած տարի վճարել է 42 միլիարդ հարկ: Դուք պատկերացնում եք՝ ինչ է տեղի ունենում: Դուք լսո՞ւմ եք՝ ինչ եմ ասում. 18 մլրդ և 42 մլրդ հարկ: Էստեղ խոսքը ոչ թե 70, այլ 300 տոկոսի մասին է: Հարկերի պատճառով եկամուտներն են թաքցրել: Մոտավորապես 200 մլն թաքցրել են: Այստեղ, իհարկե, պետք է, նախ և առաջ, ոչ երանի ասենք Աղազարյանի մաթեմատիկայի ուսուցչին, քանի որ նրա պատգամավոր սանը 42 մլրդ-ը համարում է 18 միլիարդի 300 տոկոսը՞ Բացի այդ, որ իշխանական ուժի պատգամավորը 80 տոկոսով սխալ է հաշվում, նաև մոռանում է, որ պետք էր հաշվել, թե 18-ը 42-ի քանի տոկոսն է, և ստանալ 550-60 տոկոս միջակայք: Սակայն ամենազավեշտալին, թերևս, դա չէ: Եթերում վստահ և խրոխտ ձայնով մաթեմատիկա առարկան բնաջնջելուց զատ՝ Աղազարյանը նաև ձեռքի հետ 10 միլիարդով ավելացնում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վճարած հարկերը, փաստացի 32 միլիարդի պարագայում վստահորեն մի քանի անգամ արտաբերելով 42 մլրդ թիվը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am