Թուրք ազգայնական պատգամավորներն ընդհատել են հայ և լազ պատգամավորների ելույթները/տեսանյութ/

Փետրվարի 21-ին «Մայրենի լեզվի միջազգային օրվա» կապակցությամբ Թուրքիայի խորհրդարանի հայ և լազ պատգամավորները ելույթ են ունեցել իրենց մայրենի լեզվով: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը: Ստամբուլից ընտրված ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) ծագումով լազ պատգամավոր Մեհմեթ Բեքարօղլուի և Դիարրբեքիրից ընտրված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» հայ պատգամավոր Գարո Փայլանի ելույթները քանի որ թուրքերեն չեն եղել, արձանագրություններում պայմանականորեն նշվել են «X» տառով: Լազ պատգամավորն ազգայնականների առարկություններին պատասխանել է. «Հարգելի պատգամավորներ, լազերեն  խոսեցի: Անհետանալու եզրին կանգնած որոշ  լեզուներով Ձեզ բարևեցի: Այսօր աշխարհում խոսվող 7000 լեզուների մեծ մասը կամաց-կամաց անհետանում է: Թուրքիայում էլ է այդպես: Ներկայում այստեղ 36 լեզվով են խոսում, սակայն 20-ը աստիճանաբար վերանում է»: Շարունակելով ելույթը լազ պատգամավորը հայտնել է, որ պետությունը պիտի աջակցի մայրենի լեզուներին: «Առանց հեռուստատեսության, առանց մուլտֆիլմերի ցուցադրության հնարավոր չէ երեխաներին մայրենին սովորեցնել: Հիմա ցանկության կա լազերեն եթերներ ապահովող հեռուստատեսություն հիմնել: Թուրքիայում 300.000-500.000 լազ է ապրում»,- նկատել է տվել Բեքարօղլուն: Հայ պատգամավորի ելույթի ժամանակ MHP-ի Մերսինից ընտրված պատգամավոր Բաքի Շիմշեքն ընդհատելով ասել է. «Սա ՄԱ՞Կ-ն է», իսկ MHP-ական Ումիթ Յըլմազը, դիմելով մեջլիսի նախագահին, պահանջել է թարգմանություն՝ հավելելով, որ գուցե Փայլանը վիրավորական բաներ է ասում իրենց: «Երազում ենք այնպիսի Թուրքիա, որտեղ բոլոր մայրենի լեզուները կապրեն համերաշխության և խաղաղության մեջ: Այս հարցում անհրաժեշտ օրենքի նախագծերն ունենք: Ցանկանում եմ հավատալ, որ բոլոր պատգամավորները կհարգեն բոլոր մայրենի լեզուները և մեր այս խորհրդարանը կձեռնարկի ահրաժեշտ միջոցներ»,-ասել է Փայլանը: HDP-ական պատգամավոր Գյուլիստան Քըլըչն էլ խորհրդարանական հետազոտություն է պահանջել «Մայրենի լեզվի միջազգային օրվա» առթիվ: Քոչյիղիթի խոսքով` Թուրքիայում շուրջ 40 լեզվով են խոսում, սակայն այդ լեզուների զգալի մասը ժխտողական և ասիմիլիացիոն քաղաքականության հետևանքով ոչնչացման սպառնալիքի առջև են կանգնած:

դիտվել է 135 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am