Սերժ Սարգսյանը իր տեղում է, իսկ ՀՀԿ-ն գնում է բարեփոխումների․ Արմեն Աշոտյանը մանրամասններ է ներկայացնում

Երեկ մամուլում գրվեց, որ ՀՀԿ-ում իշխանափոխուջթյունից հետո առաջին անգամ ակտիվ անդամագրություն է, և անդամգրվողների զգալի մասը միջին օղակի չինովնիկներ են, ովքեր հույս չեն կապում նոր իշխանությունների հետ ու կարծում են, որ նրանք սխալ ճանապարհով են գնում։ ՀՀԿ-ում սպասվող հնարավոր փոփոխությունների և անդամագրությունների մասին Politik.am-ը կարճ զրույց ունեցավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ։ ՀՀԿ փոխնախագահը, պատասխանելով նոր անդամագրությունների և հեռացողների մասին մեր հարցին, ասաց․«Հայաստանում իշխանափոխությունից հետո ՀՀԿ-ն ենթարկվեց փորձությունների, հատկապես այդ օրերինն վերադասավորումներ, լքումներ, դավաճանություններ շատ են եղել, բայց պետք է արձանագրեմ, որ ՀՀԿ-ն որպես քաղաքական միավոր ոչ միայն պահպանեց իր դիրքերը, պահպանեց իր կառուցվածքը, պահպանեց քաղաքական կորիզը, այլ նաև հաջող հանդես եկավ խորհրդարանական ընտրություններին, որտեղ թեպետ իշխանության քմահաճույքով չհաղթահարեց 5 տոկոսը, բայց այնուհանդերձ գրանցեց չորրորդ արդյունքը և վերանվաճեց իր վստահությունը հազարավոր քաղաքացիների մոտը»,-ասաց Արմեն Աշոտյանը՝ ավելացնելով, որ ԱԺ ընտրություններից հետո ակտիվ ներհոսք է նկատվում։ Աշոտյանը նաև վստահ է, որ ներկա ներհոսքը գաղափարական գործիչների ներհոսք է․«Կուսակցությունը միշտ բաց համակարգ է եղել, իհարկե իշխանության լինելու ժամանակ շատ ավելի մեծ է եղել ներհոսքը, քան արտահոսքը։ Իշխանափոխությունից հետո արտահոսքը ուժեղացել էր, սակայն պետք է ուրախությամբ փաստեմ, որ հատկապես ընտրություններից հետո ունենք բավական տեսանելի ներհոսք։ Ունենք տարբեր նոր անդամներ, որոնք և պետական պաշտոնյաներ են, և շարքային քաղաքացիներ, և մասնավոր սեկտորում աշխատող մարդիկ։ Շատ են երիտասարդները և միջին տարիքի մարդիկ, ինչը ինձ նույնպես շատ ուրախացնում է։ Կուսակցության անդամ դառնալը հատկապես այս ժամանակահատվածում, իհարկե լրջագույն քաղաքական որոշում է պահանջում, որովհետև այսօր ՀՀԿ-ին անդամագրվելիս ակնկալիքը բացառապես գաղափարական է, բացառապես գաղափարակից լինելու պատիվն է, որովհետև չունենալով իշխանական լծակներ, լինելով արտախորհրդարանական ամենաակտիվ քաղաքական ուժը, գաղափարական պայքար է առաջարկում»։ Կուսակցությունում սպասվող կառուցվածքային փոփոխությունների և  Սերժ Սարգսյանի՝ կուսակցության ղեկավարի պաշտոնից հնարավոր հրաժարականի մասին խոսելով՝ Աշոտյանն ասաց․«ՀՀԿ-ն նաև իրականացնում է կուսակցության արդիականացման ծրագիր։ Այդ ծրագիրը իրականացվում է անցյալ տարվանից, մեր միջազգային գործընկերների օգնությամբ, հատկապես «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի օգնությամբ և գերմանական Քրիստոնեադեմոկրատական կուսակցության մասնակցությամբ։ Այդ ծրագիրը ընդգրկում է և՛ կուսակցության կառուցվածքային բարեփոխումներ, և՛ օպերացիոն աշխատանք, և՛, այսպես ասած, վարչարարության հետ կապված, ընդգրկում է հասարակության հետ աշխատանքի կոմունիկացիոն նոր արդյունավետ միջոցների օգտագործումը։ Կուսակցությունում այս աշխատանքները ամենօրյա են, կուսակցության ղեկավարը իր տեղում է և շարունակում է իրականացնել իր գործառույթները»։

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am