«Ո՞վ է բողոքում՝ մի երկու տնօրեն-մնօրե՞ն». մանրամասներ «Իմ քայլում» Արսեն Թորոսյանի հետ հանդիպումից

«Հրապարակ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարի հետ «Իմ քայլը» խմբակցության հանդիպմանը ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը հարցրել է` երբ նշանակվել եք նախարար, երկրի բարձրագույն ղեկավարությունը տեղյա՞կ է եղել, որ Արսեն Թորոսյանը ղեկավարում է «ՄԻԲՍ» կենտրոնը, եւ հիմա տեղյա՞կ է, որ այդ կենտրոնի պետպատվերի փաթեթը զգալիորեն աճել է: Թորոսյանն ասել է՝ այո, վարչապետը տեղյակ է եղել, ապա բացատրել է, որ պետպատվերը բոլորի համար է աճել. ««ՄԻԲՍ»-ում տարեկան շրջանառությունը 600 միլիոն դրամ է, որի մեջ պետպատվերը կազմում էր 25 միլիոն։ Առողջապահության նախկին նախարար Ալթունյանն ամբողջովին կտրեց, հիմա պետպատվերը 59 միլիոն է, ինչը փաստացի կազմում է մեր շրջանառության 10 տոկոսը»։ Եվ հավելել է, որ «ՄԻԲՍ»-ի հետ իր կապն այն է, որ տնօրենն իր կինն է: Լոռվա պատգամավորներից մեկը բարձրացրել է Վանաձորի հիվանդանոցներից մեկի փակման հարցը, տեղեկացրել, որ հիմա այդ առնչությամբ բողոքի ցույց է ընթանում։ Սպասում են Ձեր պատասխանին, ես պետք է զանգեմ, փոխանցեմ Ձեր պատասխանը՝ ասել է պատգամավորը։ Թորոսյանն ասել է. «Վանաձորում հիմա գիգանտ հիվանդանոց կա, ասում են` «Տաշիրն» է նորոգել, իրականում «Տաշիրը» միայն ծննդատունն է նորոգել, ու մենք ուզում ենք բոլոր մնացյալ հիվանդանոցները հավաքել այդ մի հիվանդանոցի տակ։ Ո՞վ է բողոքում՝ մի երկու տնօրեն-մնօրե՞ն»։ Հարցրել է նա՝ չխոսելով գործազրկության հեռանկար «ունեցող» բուժանձնակազմի մասին: Հարց են տվել նաեւ «Գր. Լուսավորիչ» ԲԿ-ի դիալիզի «պատմության» մասին, որտեղ կոռուպցիայի էլեմենտ կա, եւ տենդերը հաղթողի հետ պայմանագրի կնքումը կասեցված է: Թորոսյանն ասել է. «Քննություն է գնում, եւ ես ոչինչ չեմ կարող այս պահին ասել»: Ի դեպ, հաջորդ շաբաթ «Իմ քայլը» կանչելու է ոստիկանապետին՝ ցույց տալու, որ նրանք եւս վերահսկվելու են ԱԺ-ի կողմից։ Մեր տեղեկություններով` առաջիկայում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին էլ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողով կկանչեն»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am