Թանկարժեք «թագաժառանգները»՝ ռուսական հզոր «տանիքի» տակ

Ադրբեջանի նախագահի որդին 9 տարեկանում դարձել է շքեղ առանձնատան սեփականատեր՝ մերձմոսկովյան ամենահարուստ և թանկարժեք թաղամասերից մեկում՝ Ռուբլյովկայում, Դմիտրի Մեդվեդևի կեցավայրի հարևանությամբ, պնդում է ռուս հետաքննող լրագրողների նոր ուսումնասիրությունը: «Պրոյեկտ» նախագծի հետաքննությունը վկայում է՝ կրտսեր Ալիևի տունը գտնվում է «Մայենդորֆի այգիներ» կոչվող ամառանոցային ավանում, ուր բնակվում են, ըստ «Ֆորբս»-ի ցուցակի, Ռուսաստանի ամենահարուստ, միլիարդատեր գործարարները: Հենց այս ավանում է գտնվում նաև հանրահայտ ճարտարապետ Զահա Հադիդի նախագծով կառուցված՝ աշխարհում առայժմ միակ սեփական առանձնատունը: 2008-ին, հենց այստեղ՝ Մեդվեդևի՝ Մայենդորֆ ընդունելությունների տանն էր, որ նախագահներ Իլհամ Ալիևն ու Սերժ Սարգսյանը ստորագրեցին հռչակագիր՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ: «Ադրբեջանի նախագահը, թերևս, այդ հանդիպմանը մասնակցելու համար ստիպված չէր երկար ճանապարհ կտրել-անցնել», - նկատում են ռուս հետաքննող լրագրողները, փաստելով՝ նրա անչափահաս որդու անունով գրանցված առանձնատունը գտնվում է Մեդվեդևի կեցավայրից մի քիչ հեռու: Ըստ հրապարակման, Ալիևների այդ տունը զբաղեցնում է մոտ 1500 քառակուսի մետր տարածք՝ ավելի քան 7 հազար քառակուսի մետր հողակտորով: Ինչպես հաղորդում է «Ազատությունը»՝ Ավանը կառուցապատող ընկերությունը ինտերնետային կայքում խոստանում է խստագույնս գաղտնի պահել՝ որքան են գնորդները վճարել գույքի համար, ինչպես նաև երաշխավորել՝ օտար մարդիկ ու լրատվամիջոցներ ներս չեն կարող գալ: Ավանն արտաքին աշխարհից բաժանված է հսկիչ անցակետով, որտեղ հերթապահող թիկնապահները հետաքննող լրագրողների հետ զրույցում խոստովանել են՝ սեփականատերերի անունները չգիտեն, շատերին նույնիսկ դեմքով չեն ճանաչում, միայն շքեղ մեքենաներն են տեսել՝ մթնեցված ապակիներով: Այստեղ գրեթե յուրաքանչյուր առանձնատան հարևանությամբ մի փոքրիկ տուն էլ կա՝ հատուկ թիկնազորի համար: Ալիևների թիկնապահների համար, օրինակ, առանձնացված է մոտ 200 քառակուսի մետրանոց տարածք, պատմում են լրագրողները: Ընդ որում, սա Ալիևների միակ սեփականությունը չէ հանրահայտ այս ավանում՝ Մայենդորֆի այգիներում մոտավորապես նույն չափի՝ 7 հազար քառակուսի մետրանոց հող ու հսկայական տուն ունի նաև Ադրբեջանի նախագահի ավագ դուստրը՝ Լեյլան, ով բազմամիլիոնանոց սեփականության տեր է դարձել 20 տարեկանում: Ի տարբերություն Լեյլայի, Ալիևի որդին տունը ոչ թե գնել է, այլ՝ նվեր ստացել մորական պապից՝ Արիֆ Փաշաևից, համենայն դեպս՝ առուվաճառքի նախնական պայմանագիրը նրա անունով է ձևակերպված: «Քանի որ գործարքը կնքվել է 2007-ին, դժվար է կանխատեսել՝ որքան է Ալիևի խնամին վճարել դրա դիմաց, սակայն այսօր այդ հողակտորն ու տունը գնահատվում են մոտավորապես 35 միլիոն դոլար», - փաստում է հետաքննությունը: Շատերը գուցե հարցնեն՝ որտեղի՞ց Արիֆ Փաշաևին նման կարողություն, եթե հաշվի առնենք, որ նրա ողջ գերդաստանը Ադրբեջանում հայտնի է որպես մտավորականների ընտանիք, որի սերունդները, որպես կանոն, զբաղվել են միայն գիտությամբ: Ըստ «Ազատության»՝ Իլհամ Ալիևի իշխանավարության տարիներին, սակայն, առաջին տիկնոջ՝ փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի մտավորական այդ ընտանիքը սկսել է լուրջ հաջողություններ գրանցել նաև բիզնեսում: Այսպես, ըստ հետաքննության, Մեհրիբանի զարմիկն այժմ ղեկավարում է «Փաշա» հոլդինգը, որը կառավարում է նախագահական ընտանիքին պատկանող ակտիվները, այդ թվում՝ ապահովագրական, շինարարական ընկերությունները, հինգաստղանի հյուրանոցների ցանցն ու ներդրումային Pasha Capital ընկերությունը: Այս հոլդինգի կազմում նաև երկու բանկ կա, որոնց կապիտալի գերակշռող մասը պատկանում է Ալիևի դուստրերին, մի մասն էլ՝ գիտնական պապին: Ավելի վաղ, Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի ուսումնասիրությունը փաստել էր, որ Ալիևների և Փաշաևների կլանը սեփական տներ ունի նաև Չեխիայի Կարլովի Վարի առողջարանային քաղաքում ու Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում, որոնց գները հասնում են տասնյակ միլիոն դոլարների: Հետաքննող լրագրողները դիմել են այս պատմության բոլոր հերոսներին՝ տեղեկությունները հերքելու կամ հաստատելու խնդրանքով, սակայն որևէ մեկից արձագանք չեն ստացել: Փաստացի, ըստ Ադրբեջանի օրենսդրության, նախագահի թեկնածուները պարտավոր են իրենց եկամուտների մասին հայտարարագիր ներկայացնել Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Ու թեեև վերջին նախագահական ընտրություններից անցել է արդեն մոտ մեկ տարի, այդ փաստաթղթերն այդպես էլ չեն հրապարակվել: Մի շարք թեկնածուներ հայտարարագրերը հրապարակել էին սեփական նախաձեռնությամբ, բայց՝ ոչ Իլհամ Ալիևը, ով ղեկավարում է երկիրը 2003-ից՝ արդեն ավելի քան 15 տարի: Ընդ որում, «Ազատություն» ռադիոկայանի հետաքննությունը տարիներ առաջ փաստել էր՝ Ադրբեջանի հարկային ռեեստրից ջնջվում-անհետանում են իշխող ընտանիքին պատկանող ընկերություններին վերաբերող փաստաթղթերն ու վկայությունները: Ռուսական հետաքննական նախագիծը այս թեմայի շուրջ հարցեր է ուղարկել նաև Ադրբեջանի նախագահական վարչակազմին: Դրանք, սակայն, այդպես էլ մնացել են անպատասխան: Որևէ բան կա՞ զարմանալու... Ամենևին... Ինչու՞ Ռուսաստանում: Որովհետև Ալիևները գտնվում են Պուտինի «տանիքի» տակ, նրանք վայելում են Պուտինի հարգանքն ու սերը: Տարիներ առաջ նույնիսկ Պուտինի մի մշակութային միջոցառման ժամանակ շքանշան էր նվիրել Ալիևի ավագ դստերը: Այնպես որ, ամեն ինչ օրինաչափ է: Պուտին-Ալիև ընտանիքներին շատ բան է կապում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 163 անգամ
Լրահոս
57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել է Երևանում առանց իրավական հիմքի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 13 դեպք է արձանագրվել Մարտուն Գրիգորյանը հայտարարում է՝ իր նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում Սերյոժա Ստեփանյանն ազատվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնից Մեղրի-Քաջարան ճանապարհին ավտոբուս է խափանվել Գործող իշխանության խնդիրը ոչ թե կարգապահական խնդիրների կանխումն է, այլ նեղ շրջապատին անգործ չթողնելը Ստուգումներ՝ «Արտ լանչ»-ի բոլոր մասնաճյուղերում․ երկուսում հայտնաբերվել են խախտումներ Վնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ են Ռազմիկ Դավոյանը ինձ ասաց՝ ինձ այստեղ կթողնես․ Ռազմիկ Դավոյանի կին Չհամարձակվեք խոսել․ դուք կործանել եք ամենալուսավոր ակադեմիական քաղաքը․ Ղազարյանի սուր խոսքը (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․ Հենց հիմա նայեք ադրբեջանցի երեխաների նկարներին․ Ձեր հետ ոչ մեկ խաղաղության չի գնում (video) Լուլուն շտապ պետք է ձերբակալվի․ գլխավոր դատախազը լսե՞լ է իր վերջին հայտարարությունը․ Զոհրաբյան (video) Վահագն Ալեքսանյա՛ն, շտապ դուրս արի ԱԺ–ից․ ես քո համար բիզնես պլան եմ մտածել․ քաղաքացի (video) Նիկո՛լ, գնա գաղտնի հանդիպի Քոչարյանի, Կարապետյանի հետ, հարցրու ոնց են արել (video) Սպասե՛ք․ Փաշինյանը Ալիևի հետ գաղտնի պայմանավորվել է․․․ սեպտեմբերի վերջին մեծ աղետ է լինելու․ Բազեյան (video) Դուք սարսափելի պայմաներ եք ստեղծել․ ժամկետները անցնում են, ինչպես եք այդ հարցը լուծելու․ պատգամավոր (video) Ամեն գերու համար 30 հազար դոլար․ ինչ նոր զարգացումներ են սպասվում ԱՄՆ–Իրան պատերազմում․ Նահապետյան (video) Արուսյակ Ալեքսանյա՛ն, բումերանգը քե դեմ է աշխատում․ դու դեռ շաա՜՜տ պրոբլեմներ ես ունենալու․Զոհրաբյան (video) Կոնջորյա՛ն, ներողությու՞ն եք պահանջում․ ԱԺ-ն զոն չի ձեր համար, դուք էլ զոն նայողները չեք. Սուրենյանց (video) Ձերբակալվել են հանցագործության պահին Էդգար Ղազարյան․ Ալեն Սիմոնյանն իր գործունեությամբ սպառնալիք է Հայաստանի համար Վեց ամսում Ադրբեջանը 17,3 մլն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան ԱՄՆ-ը քննարկում է Իրանին միջուկային հարված հասցնելու հարցը Գոռ Թովմասյանը նշանակվել է Ո՞վ է որոշում Հայաստանի փոխարեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am