Արփինե Հովհաննիսյանը բացում է փակագծերը

ԱԺ նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բացում եմ փակագծերը … Հարգելի գործընկերներ, Խոստմանս համապատասխան՝ ներկայացնում եմ իմ հետագա հասարակական գործունեության մանրամասները։ Գործընկերոջս՝ տաղանդավոր իրավաբան, ի.գ.թ. փաստաբան Վահագն Գրիգորյանի հետ հիմնադրել ենք «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» հասարակական կազմակերպությունը, որի հիմնական նպատակն է մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարական ինստիտուտների եւ իրավունքի գերակայության ամրապնդումը։ Այս նպատակին հասնելու համար կան տարբեր ուղիներ, սակայն մենք ընտրել ենք ամենաառանցքայինները՝ կրթությունը եւ վերահսկողությունը։ Հենց այս տրամաբանությամբ էլ կառուցված է մեր լոգոն՝ դիտարկելով կրթությունը եւ վերահսկողությունը որպես միմյանցից բխող ու փոխլրացնող տարրեր, քանի որ կրթությունն է այն ամուր հենասյունը, որը թույլ է տալիս բարձրացնել ճիշտ հարցեր, տալ օբյեկտիվ, անաչառ գնահատականներ կատարվող իրադարձություններին։ Մեր գործունեության ուղղությունները բազմաթիվ են, մենք լինելու ենք ամենատարբեր ոլորտներում, վերահսկելու ենք պետական յուրաքանչյուր մարմնի, յուրաքանչյուր պաշտոնյայի այն գործունեությունը, որը կարող է վտանգել մարդու իրավունքները, ժողովրդավարության եւ իրավունքի գերակայությունը։ Հ.Գ. 1 Ներկայում արդեն աշխատում ենք մեր առաջին զեկույցի վրա, որը մարտի սկզբին հասանելի կլինի, եւ կարող եմ վստահեցնել, որ իր բովանդակությամբ եւ քննարկման դրված հարցերի ու լուծումների համապարփակությամբ եզակի է։ Հ.Գ. 2 Բոլոր նրանք, ( իրավաբաններ եւ ոչ միայն) ովքեր ցանկանում են համագործակցել մեզ հետ, հետաքրքրված են մեր կողմից ծավալվող աշխատանքներով եւ ցանկանում են տարբեր ձեւաչափերով ներգրավվել կազմակերպության աշխատանքներին կարող են իրենց կենսագրությունները ուղարկել մեր էլեկտրոնային փոստի հասցեով՝ [email protected] Մեր կազմակերպության հասցեն է ՀՀ, ք. Երեւան, Չարենցի 1/բ, 0025, Հեռախոսահամարը՝ 099 066 076, Մեր բանկային հաշվեհամարն է 19300 965043604 Կոնվերս բանկ (նրանց համար, ովքեր կցանկանան աջակցություն ցուցաբերել մեր կազմակերպությանը)։ Կից՝ մեր կանոնադրությունը՝ բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվել են կամ հետաքրքրված են կանոնադրությամբ։ (https://drive.google.com/…/1nB9OKaYLzye82tXO8Vobe2sUP…/view…) Հ. Գ.3 Այս էջը այսուհետ կներկայացնի կազմակերպության գործունեությանն առնչվող տեղեկատվությունը»:

դիտվել է 99 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am