Ականջահաճո հեքիաթների վերջը պետք է տալ. Հրանտ Բագրատյան

Հայաստանը սակավաջուր երկիր է. ջուրը երբեք չի կարող մեր տնտեսական աճի հիմքը լինել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Ուրախ եմ, որ ջրի մասին քննարկումներն այսքան հետաքրքրություն առաջացրին։ Քանի որ շատ հարցեր առաջացան, ուստի կարևոր եմ համարում խնդիրն ամփոփելը և մի քանիսին պատասխանելը։ 1. Ջրի ռեսուրսները երկիր մոլորակի վրա անփոփոխ են։ Դրանք, որպես կանոն, ոչ ավելանում են, ոչ էլ պակասում։ 2. Ջրի դեֆիցիտ կարող է լինել այնքանով, որքանով որ ընթացիկ սպառումը կավելանա։ Այդ դեպքում ջուրն էլի չի պակասի, պարզապես չի կարող հասցնել վերականգնվել (գոլորշացում, տեղումներ, ստորգետնյա կուտակումներ, աղբյուրներ և այլն)։ 3. Քաղցրահամ ջրերը երկրագնդի պաշարների 2%-ն են կազմում։ Վերջին շրջանում մի շարք երկրներ (Իսրայել, ԱՄԷ) սովորել են ծովի ջուրը զտել այնպես, որ համենայն դեպս ոռոգման համար նորմալ ջուր են ստանում։ Դրա հաշվին նշված երկրներում կանաչապատման և անտառապատման աշխատանքները թափ են հավաքել։ 4. Հայաստանը սակավաջուր երկիր է։ Մեր ջրային պաշարները (տեղումների և գոլորշացման տարբերությունը) 7 մլրդ մ3 են. 2300 մ3 մեկ շնչին։ Հս Ամերիկայում այս թիվը 12500 է, Հվ Ամերիկայում՝ 35523, Աֆրիկայում՝ 4630, Եվրամիայում՝ 4675։ Այլ հավասար պայմաններում Հայաստանը ջրի նետտո-ներմուծող պետք է լինի։ Մի քանի տասնյակ մլն դոլարի հանքային ջրի արտահանումը ոչինչ չի նշանակում։ 5. Արդյունահանման ներկայիս տեմպերի պայմաններում (տարեկան 4-5 մլրդ տոննա) 75 տարի հետո նավթ չի լինի։ Իհարկե նոր տեխնոլոգիաների շնորհիվ հարաբերական տնտեսում կլինի, բայց միևնույնն 1-2 հարյուրամյակի ընթացքում այն կվերանա։ Այդ ընթացքում, երկարաժամկետ առումով այն թանկանալու է։ Այսպիսով, հայկական ջուրը երբեք չի կարող մեր տնտեսական աճի հիմքը լինել։ Մի անգամ նման կարծիք եղել է (Խ.Ստամբոլցյան)։ Պետք է խոսել նոր տեխնոլոգիաներից, արհեստական ինտելեկտից, մեր ազգի մրցունակությունը բարձրացնելուց։ Ականջահաճո հեքիաթների վերջը պետք է տալ»։

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am