Բացառիկ տեսանյութ. Սասուն Միքայելյանի որդու հովանավորյալի վրա 30-ից ավելի կրակոցներ են արձակվել

Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի պետ Վահրամ Գյոզալյանը միջնորդություն է ներկայացնելու Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափնման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Դիլիջան քաղաքի Կամարինի փողոցում հաշվառված, սակայն Երևան քաղաքի Քանաքեռցու փողոցի շենքերից մեկում բնակվող, 31-ամյա Արման Ղալեչյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նա կասկածվում է փետրվարի 20-ին Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհից դեպի «Դիլիջան ազգային պարկ» վարչական շենք տանող ճանապարհի խաչմերուկում Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ, 40-ամյա Արագած Թամրազյանի ուղղությամբ ինքնաձիգից կրակոցներ արձակելու մեջ, ինչի հետևանքով Ա. Թամրազյանի վարած Lexus մակնիշի ավտոմեքենայի վրա ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին կրակոցի բազմաթիվ հետքեր, սակայն Ա. Ղալեչյանի կողմից անկախ հանգամանքներում Ա. Թամրազյանի՝ փախուստի դիմելու հետևանքով չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Ղալեչյանը նախկինում ավազակային հարձակում կատարելու համար դատապարտված է եղել 6 տարվա ազատազրկման: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, ՀՀ ոստիկանության և Հայաստանի քննչական կոմիտեի որոշ պաշտոնյաներ անընդհատ ասում էին, որ չբացահայտվող հանցագործություններ չկան, կա վատ աշխատող, որ լավ ոստիկանը, քննիչը պարտավոր են կանխել ցանկացած հանցագործություն, մինչդեռ Տավուշի մարզի որոշ ոստիկաններ, այդ թվում՝ մարզի ոստիկանապետ Վահե Ղազարյանը, Դիլիջանի ոստիկանության բաժնի պետ Սևակ Բադիրյանը դժվար թե չիմանային, որ տարիներ առաջ Դիլիջանում տեղի ունեցած աղմկահարույց սպանություններից հետո ազատազրկման դատապարտված ու ազատ արձակված մեղադրյալներից մեկի նկատմամբ չի շարունակվի վենդետան, մինչդեռ այս դեպքում նրանք կարծես, մատների արանքով նային հանցագործությունների նախականխման ու կանխմանը։ Փետրվարի 20-ին, Տավուշի մարզում տեղի ունեցած մարտաֆիլիմի նմանվող հանցագործությունը դրա վառ ապացույցն էր, մինչդեռ տեղի ոստիկաններն ու քննիչները լավ չեն տիրապետում օպերատիվ իրավիճակին ու նրանք կարող էին կանխել այս հերթական աղմկահարույց հանցագործությունը։ Փետրվարի 20-ին, հրազենի գործադրմամբ սպանության փորձ էր տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12։20-ի սահմաններում անհայտ անձը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհից դեպի «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության վարչական շենք տանող ճանապարհի խաչմերուկում ինքնաձիգից կրակոցներ էր արձակել Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ՝ 40-ամյա Արագած Թամրազյանի ուղղությամբ։ Կրակոցներ արձակողն այնուհետև դիմել էր փախուստի։ Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Վահե Ղազարյանի գլխավորությամբ։ Ժամանել էր նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սևակ Բադիրյանի գլխավորությամբ։ Տեղում աշխատել էր նաև Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Վահրամ Գյոզալյանի, հատկապես կարևոր գործերով քննիչ Սմբատ Սաղաթելյանի գլխավորությամբ։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել էր նաև Տավուշի մարզի դատախազ Վիկտոր Գրիգորյանը։ Իրավապահները նշված վայրում հայտնաբերել էին ինքնաձիգից կրակված շուրջ 30 փամփուշտ, ինչպես նաև Lexus GX 470 մակնիշի 50 QQ 700 համարանիշի ավտոմեքենա, որի վրա եղել են բազմաթիվ կրակոցի հետքեր։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Տեսանյութ

դիտվել է 296 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am