Նորություն. Ոստիկանությունում կտեղադրվեն տեսաձայնագրման համակարգեր

Ձերբակալվածներին պահելու վայրերում տեսաձայնագրման համակարգի կիրառման, ինչպես նաև հարցաքննությունների տեսաձայնագրման փորձն ուսումնասիրելու նպատակով 2019 թվականի փետրվարի 13-ից 15-ը Հյուսիսային Իռլանդիայի Բելֆաստ քաղաքում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության, արդարադատության նախարարության և քննչական կոմիտեի ներկայացուցիչները: Այցը կազմակերպվել էր Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և Յունիսեֆի կողմից։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ տեսաձայնագրման համակարգերի կիրառման ինչպես տեխնիկական առանձնահատկություններին, այնպես էլ իրավական հիմքերին: Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից ներկայումս իրականացվում է պիլոտային նախաձեռնություն՝ նախատեսված ԵՄ-ի «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» բյուջետային ծրագրով, որի համաձայն Ոստիկանության 10 ստորաբաժանումներում, հատկապես՝ հարցաքննությունների և հետաքննիչների աշխատասենյակներում և Երևան քաղաքի ձերբակալվածներին պահելու վայրում կտեղադրվեն տեսաձայնագրման համակարգեր: Ծրագրի իրականացման նպատակով ընթանում են համապատասխան տեխնիկական սարքերի և համակարգերի ձեռքբերման գործընթացներ, ինչպես նաև համակարգի ներդրման համար անհրաժեշտ նորմատիվ իրավական հիմքերի ամրագրման աշխատանքներ: Այցի ընթացքում Բելֆաստի ոստիկանության մասնագետները հանգամանալիորեն ներկայացրեցին ձերբակալվածներին պահելու վայրերում, ինչպես նաև հարցաքննության սենյակներում կիրառվող տեսաձայնագրման համակարգերը, դրանց կիրառման տեխնիկական և իրավական կանոնակարգերը: Պիլոտային ծրագրի շրջանակներում նախատեսվում է մինչև 2019 թվականի ավարտը Ոստիկանության առանձին ստորաբաժանումներում ներդնել տեսաձայնագրման ժամանակակից համակարգեր՝ համապատասխան իրավական հիմքերի նախատեսման հետ զուգահեռ: Ծրագրի հաջող գործարկումը թույլ կտա ապագայում նման համակարգերը կիրառելի դարձնել նաև Ոստիկանության մյուս ստորաբաժանումներում: Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունում տեսաձայնագրման համակարգերի ներդրումը միջազգային բարենպաստ փորձի հետևանք է և ուղղված է խոշտանգումների կանխարգելմանը:

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am