ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Մարդանյանի նախագահությամբ այսօր՝ փետրվարի 22-ին, մեկնարկեց քրեական հեղինակություն Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության գործով վերաքննիչ բողոքի գործով առաջին դատական նիստը։
Գործով պաշտպաններ Լուսինե Սահակյանը և Երվանդ Վարոսյանը վերաքննիչ
դատարանից պահանջում են բեկանել և փոփոխել Երևան քաղաքի ընդհանուր
իրավասության դատարանի դատավճիռն ու Վահան Հակոբյանին, Սարգիս Հախանումյանին և Սարգիս Գրիգորյանին առաջադրված մեղադրանքներում ճանաչել
նրանց անմեղությունը։ Դատախազություն էլ պահանջում է ամբաստանյալներին
դատապարտել ցմահ ազատազրկման։
Այս գործով վերաքննիչ բողոք է ներկայացրել նաև տուժող կողմը։ Նրանք պահանջում են մասնակի բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռն ու ամբաստանյալների նկատմամբ նշանակել առավել խիստ պատիժներ: Այսօրվա դատական նիստին նախագահող դատավորը ճշտեց, արդյոք ամբաստանյալները ստացել են դավճիռը։ Առաջին նիստը, սակայն չկայացավ, քանի որ պաշտպանական կողմը չէր ներկայացել դատարան՝ անհետաձգելի քննչական գործողությունների պատճառով։ Այսպիսով այսօրվա դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց մարտի 20-ին։
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը