Արցախում քաջաբար զոհված հայ զինվորների դիերը տեղափոխել են Երևան

Արցախում մարտական գործողությունների հետևանքով քաջաբար զոհված հայ զինծառայողների մոտ 10 դիեր երեկ արդեն տեղափոխվել են Երևան:
Զոհված զինծառայողներից մեկը Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղից է:
Քաջաբար զոհված 20-ամյա Քյարամ Սլոյանն առաջիկայում զորացրվելու էր: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Արտաշավանի գյուղապետ Ղազար Կապետյանը:
Քյարամ Սլոյանն ունի 4 եղբայր և մեկ քույր, բնակվում էր հոր և մոր հետ:
Բազմազավակ այս ընտանիքին ապրում է տնակում (դոմիկում), իսկ սոցիալական պայմանների մասին այս դեպքում խոսելն ավելորդ է:
Երևան տեղափոխված քաջաբար ընկած զինվորները, ինչպես մայրաքաղաքից են, այնպես էլ՝ ՀՀ տարբեր մարզերից:
«Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է, որ  ապրիլի 1-ից 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի  ձեռնարկել է  ակտիվ հարձակողական գործողություններ` կիրառելով տանկեր, հրետանի և օդուժ: Ադրբեջանական զինուժը գնդակոծում է նաեւ հայկական գյուղերը, որի հետեւանքով տուժել են քաղաքացիական անձինք` երեխաներ, որոնցից մեկը մահացել է, մեծ վնասներ են պատճառվել խաղաղ բնակավայրերի շինություններին, այդ թվում` դպրոցներին, գյուղացիների տներին, ենթակառուցվածքներին: Ադրբեջանի ռազմական ակտիվ գործողությունները շարունակվել են նաեւ ապրիլի 3-ին:
ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները ձեռնարկել եւ իրականացնում են համարժեք գործողություններ: Վերջին երկու օրվա մարտական գործողությունների արդյունքում ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների ձեռնարկած սանձահարման գործողությունների հետեւանքով հակառակորդը զգալի կորուստներ է կրել: Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն` ոչնչացվել է հակառակորդի 16 տանկ, 7-ից ավել այլ զրահատեխնիկա, 3 անօդաչու թռչող սարք, երկու ուղղաթիռ:
Ապրիլի 2-ի տվյալներով ադրբեջանցիների զոհերի թիվն անցնում է 200-ը: Նույն օրվա դրությամբ` Ղարաբաղի զինված ուժերն ունեցել է 18 զոհ, եւս 35-ը` վիրավորվել:
 

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am