Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ Գյումրիի քաղաքապետարանի «Բռնցքամարտի մանկապատանեկան մազադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենն ապօրինություններ է թույլ տվել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնավորապես, 2013-2018 թվականների ընթացքում տարբեր ժամանակահատվածներով, որպես փոխտնօրեն, մարզիչներ, պահակներ և բանվոր է հրամանագրել 7 քաղաքացու, որոնք իրականում աշխատանքի չեն հաճախել, և նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձի շուրջ 23.000.000 դրամը յուրացվել է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` /յուրացնելը կամ վատնելը/ հարուցվել է քրեական գործ, որը նախաքննության համար ուղարկվել է քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը