Միլիոնների հասնող արտոնություններ՝ «գոյություն չունեցող» օլիգարխներին

Ընդամենը շաբաթներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հարցազրույց տալով գերմանական Die Zeit պարբերականին՝ հայտարարել էր հետևյալը. «Ես ընտրողներին բացատրել եմ, որ մենք Հայաստանում այլևս օլիգարխներ չունենք: Դա շատերին զարմացնում է, քանի որ այդ մարդիկ դեռ տեղում են, և նրանք նույնպես չպետք է գնան: Բայց ի՞նչ է օլիգարխը: Օլիգարխն օգտվում է արտոնություններից: Նրա համար կան այլ օրենքներ, նա ազդեցություն ունի կառավարության վրա: Այսօր բոլորի համար պայմանները նույնն են»:Այս մասին գրում է  lurer.com-ը:
Պնդումը, որ Հայաստանում չկան այլևս օլիգարխներ, այն էլ այնպիսի համատեքստում, ինչպիսին որ ներկայացնում է Փաշինյանը, չի կարելի ընդունել միանշանակ: Բանն այն է, որ կառավարության կողմից այս ամիսների ընթացքում միլիարդների արտոնություն է տվել հենց այն գործարարներին, որոնց ժամանակին անվանել է օլիգարխ, նախորդ իշխանության ֆինանսական կտուր: Օրինակ՝ «Ալեքս տեքստիլ»-ը, «Սպայկա»-ն, ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանին պատկանող ընկերությունը, ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի որդիներին պատկանող Գրին Ֆարմը: Ընդ որում՝ պետական արտոնությունը արտոնության բարձրագույն ձևն է, և չենք էլ կարող բացառել, որ բացի պետականից, առկա են նաև ստվերային համաձայնություններ: Օրինակ, օրեր առաջ՝ վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը հայտարարեց, որ ըստ իր տեղեկությունների՝ կուլիսային պայմանավորվածություն կա ներկա իշխանությունների և որոշ օլիգարխների միջև, ըստ որի՝ կենսական նշանակության ապրանքների թանկացումներն ակնառու չեն լինի (3-7%), որ սոցիալական բունտ չլինի, բայց այ «էկզոտիկ» հաճույքների համար քաղաքացիները ստիպված կլինեն վճարել:
Ստվերի դեմ էլ, ըստ կառավարության, պայքարը անողոք է, հայտարարվում է, որ մի քանի տասնյակ հազարով ավելացել է գրանցված աշխատողների թիվը։ Այդ դեպքում գուցե մեզ բացատրե՞ն, թե ինչու բյուջետային մուտքերի մասով զգալի աճ չկա։ Հիմա՝ ստվերն այդքան մեծ չէ՞ր, որքան փորձում էին ներկայացնել, թե՞ առաջվա պես մեծ է: Իսկ եթե այդպես է, ապա ովքե՞ր են գրպանում ստվերային միջոցները, եթե էլ օլիգարխներ չկան։ Եթե չկա կոռուպցիա, չկա բյուջեի թալան, ամեն բան իր տեղում է, ինչո՞ւ թոշակները չեն բարձրանում: Եթե գռփողն իր կլանով, ինչպես հայտարարում էր Փաշինյանը, այլևս լծակներ չունի գռփելու, ինչո՞ւ դեռ չեն ավելացել մարդկանց թոշակները: Հիմա է՞լ գռփող կա, թե՞ այն ժամանակ Փաշինյանն ամեն ինչ չափազանցնում էր…

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am