«Մարտի 1»-ի երթի դրդապատճառները. Փաշինյանն ընտրեց երկրորդ տարբերակը. Ստեփան Դանիելյան

«Մարտի 1»-ի երթը, բնականաբար, պետք է դիտարկել քաղաքական ասպեկտում եւ այն ունի ինչպես քարոզչական, այնպես էլ տեխնոլոգիական նպատակներ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը, ով իր գրառումը վերնագրել է. «Մարտի 1»-ի երթի դրդապատճառները»: Նա, մասնավորապես, նշել է. «Քարոզչական նպատակներ 1․ Ցանկացած իշխանություն պետք է ունենա հանրային լեգիտիմության հիմք։ Հանրային լեգիտիմության հիմքը լինում է երկու տեսակ՝ հանրության համախմբումը պոզիտիվ նպատակների շուրջը, կամ հանրության մի հատվածի համախմբումը թշնամու հանդեպ՝ նեգատիվ համախմբում։ Ապրիլյան իշխանափոխությունից հետո Փաշինյանը ուներ մեծ հանրային ռեսուրս պոզիտիվ նպատակի շուրջը համախմբել համար, սակայն նա ընտրեց երկրորդ տարբերակը՝ նեգատիվ համախմբում ընդդեմ թշնամու։ Նման դեպքերում թշնամին չի կարող լինել որեւէ անձ։ Թշնամին կարող է լինել որեւէ խումբ, կամ սոցիալական շերտ, կամ էլ ծագումնաբանական ենթահանրույթ։ Ինչու նա ընտրեց երկրորդ տարբերակը, պարզ չէ, գուցե առաջին տարբերակը ձեւակերպել չկարողանալու պատճառով։ Բնականաբար, այդ դեպքում կարեւորը ոչ թե այդ խմբի չեզոքացումն է, այլ հանրությանը վտանգի զգացման ներարկելը՝ վտանգը պետք է երկարատեւ լինի։ 2․ Կարեւոր է ինֆորմացիոն դաշտի համար իրադարձությունների ապահովումը։ Հանրային դիսկուրսի եւ «նորությունների» թելադրումը ցանկացած իշխանության համար կենսական է՝ եթե դու չես թելադրում ինֆորմացիայի հոսքը եւ ուղղորդում իրադարձությունների հաջորդականությունը, ապա դա կանեն քաղաքական հակառակորդները։ Տվյալ պարագայում ընտրված են նեգատիվ իրադարձությունները, հատկապես, երբ չկան տնտեսական կամ քաղաքական նվաճումներ։ Տեխնոլոգիական հմտություններ 1․ Ցանկացած իշխանության համար կարեւորագույն եւ ամենակենսական խնդիրը թիմի միասնությունն ապահովելն է, հատկապես դա որոշիչ է խորհրդարանական կառավարման համակարգերում։ Սերժ Սարգսյանի անկման հիմնական պատճառներից մեկը 2017-ի պառլամենտական թավշյա ընտրություններն էին՝ չկար արտաքին թշնամի, չապահովվեց նաեւ թիմի ներքին միասնությունը։ Փաշինյանի համար մեկ խնդիրը լուրջ թշնամու կերպար ձեւավորելն է եւ գծել մի ռուբիկոն, որով անցնի թիմը, որպեսզի հետդարձի ճանապարհ թիմի անդամները չունենան։ Քաղաքական պայքարը պետք է վերածվի «կենդանի մնալու» պայքարի։ 2․ Ցանկացած իշխանության համար թշնամու կերպարը կարեւորն է իր անհաջողությունների պատասխանատվությունը դավադիր ուժերի վրա բարդելու համար։ P.S. Պոզիտիվ նպատակի շուրջը հանրությանը միաբանելը երբեք ուշ չի, սակայն նեգատիվ լիցքերն ունեն կրիտիկական մի սահման, որը հատելուց հետո ետ դարձը դառնում է անհնարին։ Դրա լավագույն ապացույցը ուժգնացող փոխադարձ ատելության էներգիան է, որը թեւածում է սոցցանցերում ու մամուլում։ Սակայն սահմանը դեռ չենք հատել։ Ամենաարժեքավոր ռեսուրսը ժամանակն է, որը չի օգտագործվում կարեւորագույն պետական խնդիրները լուծելու համար»: Քաղաքագետ Ստեփան Դանիելյան 

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am