ԶԼՄ-ներին ուզում են զրկե՞լ նահատույց տարածքից

Հրապարակը գրում է.Պետական գույքի կոմիտեում որոշել են փոփոխություններ կատարել կառավարության 2011թ․ որոշման մեջ։ Ըստ այդմ էլ՝ ծանուցագրեր են ուղարկել Երեւանի  Իսահակյան 28 հասցեի շենքում եւ Մամուլի շենքում տեղակայված այն ԶԼՄ-ներին, որոնց հետ կնքված պայմանագրի ժամկետն ավարտվել է կամ ավարտվելու է։ Մամուլում արդեն եղել է հրապարակում այն մասին, որ «Արմինֆո» լրատվական գործակալությունը երկու օր առաջ է նամակ ստացել ՊԳԿ-ից, որ մեկ ամսից պետք է լքի Իսահակյան 28 հասցեում զբաղեցրած իր տարածքը։ Պետական գույքի կոմիտեից մեզ պարզաբանեցին, որ Իսահակյան 28 հասցեում եւ Մամուլի շենքում գտնվող լրատվամիջոցների տարածքներն իրենց ենթակայության ներքո են, եւ անհատույց տարածքներ հատկացնելու մասին որոշումը պետք է ենթարկվի փոփոխության։ «Քանի դեռ այս պահին չկա այդ փոփոխությունը, ում ժամկետը որ լրանում է՝ պայմանագիրն ավտոմատ չի երկարացվում։ ԶԼՄ-ները դեռ շարունակելու են գտնվել այնտեղ, այս պահին ոչ ոք նրանց դուրս չի հանում։ Հենց ԶԼՄ-ների հետ է քննարկվելու կարգի փոփոխությունը, կքննարկվեն այդ փոփոխությունները, նոր կգործի»,- հայտնեցին մեզ ՊԳԿ-ից՝ կարգի փոփոխություն մասին չնշելով կոնկրետ ժամկետ։ Փորձեցինք Իսահակյան 28 հասցեում եւ Մամուլի շենքում տեղակայված ԶԼՄ-ների ղեկավարներից իմանալ՝ ստացե՞լ են ծանուցում, թե՞ ոչ, ի՞նչ են պատրաստվում անել ծանուցումից հետո։ «Առավոտ» օրաթերթը, որն իր գործունեության սկզբից առ այսօր տեղակայված է Մամուլի շենքի 15-րդ հարկում, պարզվեց, որ ստացել է ծանուցում։ «Ստացել ենք։ Թե ինչ է դա նշանակում՝ բյուրոկրատական խրթին լեզուն ես լավ չեմ հասկանում։ Այդ գործով զբաղվում է «Առավոտ»-ի տնօրենը»,- մեր հարցին այսպես արձագանքեց «Առավոտ»-ի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը։ Մամուլի շենքում տեղակայված «Կանչ» մանկապատանեկան թերթի գլխավոր խմբագիր Վարուժան Մնացականյանը եւս նշեց, որ ստացել են ծանուցում։ «Սովորական ընթացք է, ամեն տարի նորացվում է պայմանագիրը, որեւէ արտառոց բան չկա։ Չգիտեմ, թե ում ինչ են ասել, բայց «Կանչը» մանկապատանեկան թերթ է, անհատույց է տրամադրվում տարածքը»,-նշեց նա։ Իսահակյան 28 հասցեում տեղակայված «Նոյյան տապան» գործակալության տնօրեն Տիգրան Հարությունյանը տեղյակ էր, որ նույն շենքում գտնվող «Արմինֆո» գործակալությունը ՊԳԿ-ից ծանուցում է ստացել։ Փոխարենն իրենք չեն ստացել որեւէ ծանուցում։ ««Արմինֆո»-ից ինձ զանգահարեցին, ենթադրեցի, որ դա կապված է իրենց պայմանագրի  ժամկետի ավարտի հետ։ Ես խնդրեցի իրենց ճշտել այդ ամենը, որպեսզի կարողանանք միասնական ձեւով այդ հարցը լուծել։ Նախ պետք է հասկանալ, թե ինչ խնդիր է, հետո՝ գտնել լուծումը։ Համենայնդեպս՝  15 տարի առաջ են պետական շենքերն անհատույց տրամադրել մամուլի միջոցներին, դա եղավ այն բանից հետո, երբ մամուլի ներկայացուցիչները գործադուլ արեցին, միասնական դիմեցին կառավարություն։ Բայց ես կարծում եմ, որ  եթե մոտեցումն է փոխվել, պետք է կազմակերպենք մամուլի միջոցների համախմբում»,- ասաց Տիգրան Հարությունյանը։

Մամուլի շենքում գտնվող Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանն էլ տեղեկացրեց, որ ծանուցում չի ստացել, թեեւ լսել է այդ որոշման մասին։ Նա հիշեցրեց, որ իրենց տարածքը տրամադրվել է անհատույց։

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am