Ինչո՞ւ է Սասուն Միքայելյանը որոշել գարնան առաջին օրն Աշտարակի ձորում դիմավորել

«Հրապարակ» թերթը գրել էր, թե Սասուն Միքայելյանը սկսել է հարմարվել «Երկրապահի» ղեկավարի կարգավիճակին։ Մտադիր է շարունակել իր նախորդների ավանդույթները և գարնան առաջին օրը՝ մարտի 1-ը, դիմավորել Աշտարակի ձորում՝ «Սարոյան եղբայրներ» ֆիլմի հայտնի «Ջաղացի քար» վայրում։ Իսկ մարտի 5-ին Վազգեն Սարգսյանի 60-ամյակն է, ու Միքայելյանը որոշել է 7 օր, 7 գիշեր միջոցառումների շարք կազմակերպել։ ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ բոլոր ժամանակներում՝ Սպարապետի կենդանության օրոք և նրա մահվանից հետո, իրենք գարնան բացումը դիմավորել են Աշտարակի ձորում՝ «Ջաղացի քար» կոչվող վայրում: «Մենք սա կոչում ենք Սպարապետի ավանդած գարնան բացում: Ամեն տարի մարտի մեկը դիմավորում ենք այդ վայրում: Ինքը որ ողջ էր՝ հաղթանակներից հետո առաջին անգամ այդտեղ անցկացրեց գարնան բացումը, և սա ավանդույթ դարձավ: Այս օրը երկրապահական ընտանիքի բոլոր բաժանմունքներից գալիս են, թարխուն, ձու, լավաշ ենք բերում, գինի ու նշում ենք»,- հաղորդեց Համլետ Հայրապետյանը: ԵԿՄ վարչության փոխնախագահը հայտնեց, որ Վազգեն Սարգսյանի 60-ամյակը պատրաստվում են մեծ շուքով նշել, և նախաձեռնող խումբը ծրագրում է, թե ինչպես և որտեղ են միջոցառումներ լինելու: «Շատ բարձր մակարդակով ենք անցկացնելու: Միջոցառումներ կլինեն թե՛ մարզերում, թե՛ Երևանում»,- հավելեց նա: Ինչ վերաբերում է սպասվող համագումարին՝ Համլետ Հայրապետյանը փոխանցեց, որ դեռ օրը որոշված չէ: «ԵԿՄ համագումարի ժամանակ ընտրվում է վարչություն, որից հետո նոր ընտրում են ԵԿՄ նախագահ, ով հետո առաջադրում է տեղակալներին: Համաձայն կանոնադրության՝ գործող վարչությունը, երբ նիստ կհրավիրի ու կլսի արտահերթ համագումար հրավիրելու հարցն ու կընդունի որոշում՝ յոթ օր հետո տեղի կունենա համագումարը»,- մանրամասնեց ԵԿՄ վարչության փոխնախագահը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) վարչությունում փետրվարի 11-ին տեղի է ունեցել հավաք, որին մասնակցել են ԵԿՄ փոխնախագահներ, մարզային խորհուրդների, տարածքային բաժանմունքների ղեկավարներ, վարչության անդամներ: Հավաքին ներկա երկրապահները միաձայն որոշել են պատրաստվել արտահերթ համագումարի՝ ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրելով «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ՔՊ վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունը: Սասուն Միքայելյանը որպես ԵԿՄ նախագահ՝ կառաջադրի իր թեկնածությունն այն ժամանակ, երբ տեղի կունենա համագումարը:

դիտվել է 172 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am