Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն մի քանի ժամ է, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 փրկարարական ջոկատը՝ կենտրոնի պետ Հայկ Նաղդալյանի, ջոկատի պետ Համբարձում Վարտումյանի գլխավորությամբ, Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Մկրտիչ Մելքոնյանի գլխավորությամբ, Կոտայքի մարզի Արզականի անտառապետ Միքայել Արշամյանի և ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ Չարենցավանի ոստիկանապետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ Կոտայքի մարզի Արզականի վարչական տարածքում գտնվող «Մամադալի» կոչվող անտառային հատվածում որոնողական աշխատանքներ են կատարում՝ հայտնաբերելու համար անտառում մոլորված Ֆրանսիայի Հանրապետության 5 քաղաքացիների։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները 7 կմ-ից ավելի ոտքով անցել են նշված հատվածը, որը շատ դժվարանցանելի է եղել, և ձյան բարձրությունը հասնում է մինչև 2.5-3 մետրի, և որոնողական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են կորածներին։ Ըստ մոլորվածների ահազանգի՝ նրանցից մեկը մահացած է, սակայն դա պարզ կլինի քիչ ուշ։ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի միջնորդությամբ որոնողական աշխատանքներին ներգրավվել է նաև ՀՀ ՊՆ ուղղաթիռ, որն արդեն դեպքի վայրում հայտնաբերել է փրկարարներին և մոլորվածներին և հիմա փորձում է հարմար դիրք գտնել, որպեսզի կարողանա մոտենալ նրանց, ինչից հետո մոլորվածներին ուղղաթիռով պետք է տեղափոխեն անվտանգ վայր, իսկ հետո արդեն փրկարարները նորից այդ 7 կմ-անոց ճանապարհը ոտքով պետք է վերադառնան և միանան ջոկատին։ Տեղում են նաև ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության, Հրազդանի պահպանության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արսեն Սարգսյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ուժեղ սառնամանիքը նույնպես խոչընդոտում է փրկարարների աշխատանքներին։ Քիչ առաջ դեպքի վայրից ռադիոկապով Հ. Նաղդալյանին զեկուցեցին, որ չորսի վիճակը կայուն է, մեկն էլ սառած է և կարծես կենդանության նշաններ է ցույց տալիս, և նրան տեղում փրկարարները օգնություն են ցուցաբերում, և ուղղաթիռը տեղափոխելու է մոտակա հիվանդանոցներից մեկը։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am