ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարեց. «Քոչարյանների ընտանիքը որևէ բան չի արել անձամբ ինձ, որ նրանց հետ կապված այդքան խոսվում է։ Ռոբերտ Քոչարյանը եղել է ՀՀ երկրորդ նախագահը, ունեցել է իր գործունեության ընթացքում նաև շատ դրական գործեր, եղել է Արցախի առաջին նախագահը, ու ես, որպես սպա, ԱԱԾ ծառայող, որը ծառայել է նաև այդ տարիներին, ես չեմ կարող որևէ անձնական կամ այլ բաներով խնդիրներ ունենամ այդ ընտանիքի հետ»:
Դատի տալը ցանկացած քաղաքացու սահմանադրական իրավունքն է: Պարոն Քոչարյանը, իհարկե, կարող է դատի տալ, և դատարանը կորոշի՝ մեղավոր ենք, թե մեղավոր չենք, ասաց Վանեցյանը:
«Քաղաքական հետապնդման որևէ բան չկա: Մեր հաղորդագրությունը տեսել եք առավել օբյեկտիվ ներկայացրել եք: Առհասարակ մենք չէինք ուզում որևէ հաղորդագրություն տարածել: Նախաձեռնությունը եղավ իրենց կողմից: Ես կարճ պարզաբանում էի տվել, դրանից հետո իրենք ծավալուն ելույթով հանդես եկան, և մենք ստիպված էինք արձագանքել»,- ասաց Վանեցյանը:
Մանրամասնելով իր դեմ ներկայացված քաղհայցը՝ Վանեցյանը նշեց, որ դա եղել իր հայտնի արտահայտության կապակցությամբ, որից անմիջապես հետո լրագրողի հետ զրույցում ասել է, որ իր խոսքը եղել է ոչ այդքան ճիշտ ձևակերպված, որի համար պարզաբանում է տվել.
«Այսինքն՝ ինչի համար դիմել էին դատարան, ես դա ի սկզբանե հերքել եմ: Այդ իսկ պատճառով դատական գործը գնում է, իրավաբանները, փաստաբաններն աշխատում են, թող աշխատեն, դատարանը որոշում կայացնի: Անմեղության կանխավարկած չի խախտվել, անմեղության կանխավարկած խախտվելու որևէ բան չկա: Քննչական դեպարտամենտի ներկայացված հաղորդագրության մեջ նշված են այն հանգամանքները որը հիմք է տվել հարուցել քրեական գործ և մեղադրանք առաջադրել»:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը