Անշարժ գույքի շուկայից անհետացել է աննախադեպ աշխուժությունը. Ո՞ւր մնաց վարչապետի լավատեսությունը

168 ժամը գրում է. Ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանը հպարտանում էր անշարժ գույքի շուկայում դիտարկվող աննախադեպ աշխուժությամբ` դա համարելով իր կառավարության և իշխանափոխության հիմնական ձեռքբերումներից մեկը։ Այսօր նա այլևս չի խոսում այդ մասին։ Թե ինչու, հավանաբար պարզ է։ Այլևս հպարտանալու առիթ չկա. անշարժ գույքի շուկայում ի հայտ են եկել մտահոգիչ երևույթներ։ Շուկան դարձյալ պասիվանում է։ Թեև այդ երևույթն ավելի վաղ էր նկատվել, բայց այն խորացել է հատկապես անցած տարվա վերջին։ Դեկտեմբերին գրանցվել է անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքների կտրուկ նվազում։ Ընդ որում, դա արտահայտվել է՝ ինչպես նախորդ ամսվա, ինչը որոշակի սեզոնային երևույթների հետևանք կարող է լինել, այնպես էլ՝ նախորդ տարվա համեմատ։ Թե՛ օտարման, և թե՛ առք ու վաճառքի գործարքները հանդիսանում են շուկայի հիմնական բնութագրիչները։ Դրանց կրճատումը, անշուշտ, ենթադրում է ոչ ցանկալի երևույթների ի հայտ գալու մասին։ Անշարժ գույքի շուկան այն զգայուն ոլորտներից մեկն է, որտեղ ազդեցություններն առավել շուտ են արտահայտվում։ Դրանք դրսևորվում են առաջին հերթին՝ այստեղ իրականացվող գործարքների կրճատման տեսքով։ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հրապարակած վերջին ցուցանիշները վկայում են, որ անցած տարվա վերջին անշարժ գույքի շուկայում առկա նախկին հուսադրող միտումներից ոչինչ չի մնացել։ Գրեթե բոլոր առումներով անկում է գրանցվել։ Նվազել են ինչպես՝ ընդհանրապես օտարման, այնպես էլ՝ առք ու վաճառքի գործարքները։ Օտարման գործարքները նախորդ տարվա համեմատ՝ կրճատվել են՝ 4, առք ու վաճառքինը` 12,5 տոկոսով։ Շուկան պասիվացել է նաև նախորդ ամսվա նկատմամբ։ Օտարման գործարքները նոյեմբերի համեմատ նվազել են՝ 5,5, առք ու վաճառքինը` 10,7 տոկոսով։ Աննախադեպ անկում է գրանցվել մայրաքաղաքի անշարժ գույքի շուկայում։ Պաշտոնական տվյալներով՝ անցած տարվա դեկտեմբերին Երևանում 19 տոկոսով քիչ անշարժ գույք է վաճառվել։ Եթե 2017թ. վաճառվել էր՝ 1794, ապա 2018թ.` 1454 անշարժ գույք։ Վարչական շրջանների մեծ մասում գործարքները կրճատվել են։ Առանձին դեպքերում նվազումը բավական կտրուկ է. ասենք` Դավիթաշենում անշարժ գույքի առք ու վաճառքը պակաս է եղել ավելի քան՝ 58, Կենտրոնում` ավելի քան 40, Քանաքեռ-Զեյթունում` շուրջ 32, Արաբկիրում`23 տոկոսով։ Առք ու վաճառքի գործարքները բավական կտրուկ կրճատվել են նաև մեկ ամիս առաջվա համեմատ։ Բացասական տարբերությունը գերազանցել է 13 տոկոսը։ Նման պատկերը միայն մայրաքաղաքում չէ։ Առք ու վաճառքի գործարքները, «Մարզերի քաղաքային բնակավայրերում 2018թ. նոյեմբերի համեմատ նվազել է 8,7 տոկոսով, 2017թ. դեկտեմբերի համեմատ` 5,4 տոկոսով, իսկ գյուղական բնակավայրերում 2018թ. նոյեմբերի համեմատ նվազել է 9,5 տոկոսով, 2017թ. դեկտեմբերի համեմատ` 10,2 տոկոսով»,- արձանագրել է կադաստրի կոմիտեն։ Անշարժ գույքի շուկայի պասիվացումը մեծապես պայմանավորվել է բնակարանային շուկայի դրսևորումներով։ Հայաստանում բնակարանների առք ու վաճառքը դեկտեմբերին կրճատվել է գրեթե 12 տոկոսով։ Վաճառվել է ընդամենը 1458 բնակարան՝ 2017թ. 1654-ի դիմաց։ Խոսքը բազմաբնակարան շենքերի բնակարանների մասին է։ Նախորդ ամսվա համեմատ՝ բնակարանների վաճառքը կրճատվել է 12,7 տոկոսով։ Դեկտեմբերին մայրաքաղաքի բնակարանային շուկայում առք ու վաճառքի գործարքների անկումն ավելի մեծ է եղել։ Եթե նոյեմբերի նկատմամբ վաճառքն ընկել է 15,7 տոկոսով, ապա նախորդ տարվա համեմատ` 16,6 տոկոսով։ Ակնհայտ է, որ մի պահ արձանագրված աշխուժացումից հետո շուկան վերստին գնում է դեպի պասիվացում, ինչը մտահոգիչ է։ Տևական ժամանակ տիրող անկումային տրամադրություններից հետո տարեսկզբին մայրաքաղաքի բնակարանային շուկան հազիվհազ կարողացավ դուրս գալ այդ իրավիճակից։ Դրական սպասումները խորացան նաև իշխանափոխությունից հետո։ Սակայն կարճ ժամանակ անց պատկերը դարձյալ սկսել է փոխվել։ Դա նշանակո՞ւմ է արդյոք, որ շուկայում ի հայտ են եկել նոր ռիսկեր։ Այդ հարցերին առայժմ վաղ է պատասխանել։ Ամեն դեպքում առկա են մի շարք գործոններ, որոնք կարող էին բացասական ազդեցություն ունենալ շուկայի միտումների վրա։ Իշխանափոխությունից հետո հասարակության ակնկալիքները մնում են չբավարարված։ Չնայած խոստումներին, այնուհանդերձ մարդկանց եկամուտները շարունակում են չափազանց դանդաղ ավելանալ։ Ավելին, մի շարք գործոնների, մասնավորապես՝ սպառողական շուկայի թանկացման հետևանքով` տեղի է ունենում հասարակության գնողունակության անկում։ Տնտեսական իրավիճակը ևս բարվոք չէ։ Չկան ապագային միտված հեռանկարային քայլեր։ Սրանք գործոններ են, որոնք կարող էին բացասական ազդեցություն ունենալ բնակարանային շուկայի մասնակիցների սպասումների վրա։ Իշխանափոխությունից հետո մարդիկ ակնկալում էին, որ կյանքը և ապրելու պայմանները Հայաստանում կլավանան, տնտեսությունը կաշխուժանա, առաջին անհրաժեշտության ապրանքների գները կնվազեն, կստեղծվեն աշխատելու և արժանապատիվ վաստակելու հնարավորություններ։ Սակայն փորձը ցույց տվեց, որ այնքան էլ այդպես չէ։ Առայժմ նման հեռանկարներ չեն երևում։ Բնակարանային շուկայի պասիվացման վրա, անշուշտ, որոշակի ազդեցություն են ունեցել նաև այլ գործոններ, այդ թվում` խորհրդարանական արտահերթ ընտրություններով պայմանավորված սպասումները։ Ինչևէ, եթե պահպանվեն այս միտումները, ապա անշարժ գույքի առք ու վաճառքի պասիվացումն իր հետևից կարող է կրկին անդունդը քարշ տալ տնտեսության առանցքային ճյուղերից մեկը` ի դեմս շինարարության, որը հազիվ դուրս էր եկել տևական անկումից։ Ակնհայտ է, որ վերջին շրջանում նկատվում են երևույթներ, որոնք խորանալու դեպքում կարող են դարձյալ խնդիրներ ստեղծել՝ ինչպես շուկայի անմիջական մասնակիցների, այնպես էլ՝ շինարարության ոլորտի զարգացումների համար։ Նորություն չէ, որ անշարժ գույքի, առավել ևս՝ բնակարանային շուկայի ակտիվությունն ուղղակիորեն կապված է հասարակության եկամուտների հետ։ Չնայած բնակարանների նկատմամբ ներկայացվող բարձր պահանջարկին, այնուհանդերձ վճարունակությունը Հայաստանում ցածր է, ինչն էլ հանդիսանում է շուկայի ակտիվության վրա ազդող հիմնական գործոններից մեկը։ Հաշվի առնելով՝ ինչպես տնտեսության զարգացման միտումները, այնպես էլ՝ սոցիալական իրավիճակի փոփոխություններն ու առաջիկա ակնկալիքները` առայժմ դժվար է բնակարանային շուկայի ակտիվացման հետ կապված լուրջ հույսեր փայփայել։ Վարկավորման էժանացման առումով նկատվող դրական տեղաշարժերը, անշուշտ, դրա օգտին են։ Բայց այդ գործոնի ազդեցությունը չի կարող էական լինել այնքան ժամանակ, քանի դեռ համարժեք չեն ավելանում հասարակության եկամուտներն ու գնողունակությունը։

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Փաշինյանը, որ մնա՝ հաստատ պատերազմ է լինելու․ Ռոբերտ Քոչարյան Ինքնանպատակ է դարձել դիտում հավաքելը․ եթե որևէ գործիչ էշի պես զռա, դիտումները միլիոններ կխփի․ Քոչարյան Ժողովրդի պես կարտոշկա ուտող են, բայց միայն Նոր տարվա պարգևավճարով նախարարը կարող է առնել մոտ 40 տոննա կարտոֆիլ. Ռոբերտ Քոչարյան Կոլաբորանցիոնիզմ է, չի կարող ՀՀ շահը սպասարկող պաշտոնյան ադրբեջանական թեզեր տարածել․ ադրբեջանագետ Իր սուտն ու կեղծիքը որպես սխալմունք ներկայացնող բարձրաստիճան իշխանավորը պետք է հրաժարվի պաշտոնից Հորմուզի նեղուցը բաց է Իրանի դեմ չհակամարտող երկրների համար․ Արաղչի ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնական ներկայացուցիչների միջև որևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի եղել. իրանագետ Անլրջություն ցուցաբերենք՝ մեր ընտրողին կկորցնենք․ Ռոբերտ Քոչարյան Կրկին պարգևավճար կստանան Մինչ Հայաստանում hրաժարվում են Արցախի մասին հիշողությունններից, Բաքվում պետական մակարդակով խրախուսվում է ՀՀ-ի nչնչացման ծրագիրը․ Սուրենյանց Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի երկրորդ թունելում բшխվել են «Nissan Sentra»-ն և «Nissan Pathfinder»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում Դարակերտում տեղի կունենա փոքրիկ Ալեքսի հոգեհանգստի և խնկարկման արարողությունը Սուդանում հիվանդանոցին hասցված hարվածի զոhերի թիվը հասել է 70-ի Մոհամմադ Բաղերը նշանակվել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Նիկոլի իշխանությունը խոստացել է դեմ չկանգնել Ադրբեջանին. Վահե Սարգսյան Պետությունը չի կարող լինել ուժեղ, եթե իշխանությունը չի կրում ազգային պատասխանատվություն. Մհեր Մելքոնյան ԵՄ անդամակցության հաջորդ թեկնածուների թվում են նաև Թուրքիան և Վրաստանը․ քաղաքագետ ՔՊ պիտի առերեսվի իրականությանը․ պիտի խնդրեմ Արայիկ Հարությունյանը իրական տարբերությունները տարածի նաև իր էջով․ Մանթաշյան Գեղարքունիքի մարզում կինը սարից գլորվել է ձորը. նրան տեղափոխել են հիվանդանոց Դատավորը թույլ չտվեց նկարահանել Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը Ծննդկանը ծանր վիճակում տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ. ճանապարհին սիրտը կանգ է առել Իրանը դադարեցրել է Թուրքիա գազամատակարարումը Դատավորը թույլ չի տվել տեսանկարահանել Ղուկասյանի գործով նիստը․ վկաների հարցաքննության փուլն է Թալանել են փաստաբան Վահան Հովհաննիսյանի տունը․ նախաձեռնվել է քրեական վարույթ Փաշինյա՛ն, դու մարմնավորումն ես պատերազմի կուսակցության․ Լևոն Զուրաբյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am