«Դիլիջան» ազգային պարկի վարչական շենք տանող ճանապարհին կրակոցներ են հնչել. մանրամասներ/տեսանյութ/

Փետրվարի 20-ին՝ ժամը 12-ն անց 40-ի սահմաններում, ոստիկանության Դիլիջանի բաժնում ահազանգ է ստացվել, որ «Դիլիջան» ազգային պարկի վարչական շենք տանող ճանապարհին կրակոցներ են հնչել։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել են, որ անհայտ անձն ինքնաձիգով կրակահերթ է արձակել Տավուշի մարզի Թեղուտ բնակավայրում ապրող 40-ամյա մի տղամարդու մեքենայի ուղղությամբ։ Վարորդը չի տուժել։ Կրակոցների հետևանքով վնասված «Լեքսուսը» հայտնաբերվել և տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 32 կրակված պարկուճ և ինքնաձիգի պահունակ։ Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ համատեղ հետախուզական միջոցառումների արդյունքում օպերատիվ տվյալներ ստացան հանցագործությունը կազմակերպած և կատարած անձանց ինքնության վերաբերյալ։ Շուտով ոստիկաններին հայտնի դարձավ նաև, որ հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձինք դեպքից հետո եկել են մայրաքաղաք։ Փետրվարի 21-ին Դիլիջանի բնակչ երեք տղամարդկանց ոստիկանները հայտնաբերեցին մայրաքաղաքում և կասկածանքով բերման ենթարկեցին Դիլիջանի բաժին։ Բերման ենթարկվածներից մեկը դեպքի նախաքննությունը վարող մարմնի որոշմամբ ձերբակալվեց։ Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ, որն, ըստ իրավապահների նախնական տվյալների՝ ձերբակալված տղամարդը թաքցրել է Դիլիջան-Իջևան ճանապարհի մոտակայքում։ Ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները համատեղ ձեռնարկում են տարաբնույթ միջոցառումներ կատարվածի բոլոր հանգամանքները և դեպքի հետ առնչություն ունեցող բոլոր անձանց դերակատարումը պարզելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն։

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am