«Մարտի 1»-ի երթի դրդապատճառները

«Մարտի 1»-ի երթը, բնականաբար, պետք է դիտարկել քաղաքական ասպեկտում և այն ունի ինչպես քարոզչական, այնպես էլ տեխնոլոգիական նպատակներ։ Քարոզչական ասպեկտ 1․ Ցանկացած իշխանություն պետք է ունենա հանրային լեգիտիմության հիմք։ Հանրային լեգիտիմության հիմքը լինում է երկու տեսակ՝ հանրության համախմբումը պոզիտիվ նպատակների շուրջը, կամ հանրության մի հատվածի համախմբումը թշնամու հանդեպ՝ նեգատիվ համախմբում։ Ապրիլյան իշխանափոխությունից հետո Փաշինյանը ուներ մեծ հանրային ռեսուրս պոզիտիվ նպատակի շուրջը համախմբել համար, սակայն նա ընտրեց երկրորդ տարբերակը՝ նեգատիվ համախմբում ընդդեմ թշնամու։ Նման դեպքերում թշնամին չի կարող լինել որևէ անձ։ Թշնամին կարող է լինել որևէ խումբ, կամ սոցիալական շերը, կամ էլ ծագումնաբանական ենթահանրույթ։ Ինչու նա ընտրեց երկրորդ տարբերակը, պարզ չէ, գուցե առաջին տարբերակը ձևակերպել չկարողանալու պատճառով։ Բնականաբար, այդ դեպքում կարևորը ոչ թե այդ խմբի չեզոքացումն է, այլ վտանգի զգացման ներարկելը՝ վտանգը պետք է երկարատև լինի։ 2․ Կարևոր է ինֆորմացիոն դաշտի համար իրադարձությունների ապահովումը։ Հանրային դիսկուրսի և «նորությունների» թելադրումը ցանկացած իշխանության համար կենսական է՝ եթե դու չես թելադրում ինֆորմացիայի հոսքը և ուղղորդում իրադարձությունների հաջորդականությունը, ապա դա կանեն քաղաքական հակառակորդները։ Տվյալ պարագայում ընտրված են նեգատիվ իրադարձությունների, հատկապես, երբ չկան տնտեսական կամ քաղաքական նվաճումներ։ Տեխնոլոգիական ասպեկտ 1․ Ցանկացած իշխանության համար կարևորագույն և ամենակենսական խնդիրը թիմի միասնությունը ապահովելը, հատկապես խորհրդարանական կառավարման համակարգերում։ Սերժ Սարգսյանի անկման հիմնական պատճառներից մեկը 2017-ի պառլամենտական թավշյա ընտրություններն էին՝ չկար արտաքին թշնամի, չապահովվեց նաև թիմի ներքին միասնությունը։ Փաշինյանի համար մեկ խնդիրը լուրջ թշնամու կերպար ձևավորելն է և գծել մի ռուբիկոն, որով անցնի թիմը, որպեսզի հետդարձի ճանապարհ թիմի անդամները չունենան։ Քաղաքական պայքարը պետք է վերածվի «կենդանի մնալու» պայքարի։ 2․ Ցանկացած իշխանության համար թշնամու կերպարը կարևոր է իր անհաջողությունների պատասխանատվությունը դավադիր ուժերի վրա բարդելու համար։ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից:

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Միկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել Հրազդան գետը ափերից դուրս է եկել Ո՞ւր են կորել թիվ 11 ընտրատեղամասի անվավեր քվեաթերթիկները Հորմուզի նեղուցում միջադեպը կարող է նոր լարվածություն առաջացնել․ Ոսկանյան Խաչի 5րդ օրը հիշեցին ինչ որ «օրենք»․ Սիրուշո 2-ամյա աղջնակին «թունավորում» ախտորոշմամբ հոսպիտալացրել են Արցախի հարցը փակված չէ և չի կարող փակված համարվել. հայտարարություն Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր քննվել են հայ գերիների բողոքները նրանց նկատմամբ կայացրած վճիռների վերաբերյալ Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում արտերկիր մեկնելուց առաջ գնահատել անվտանգության իրավիճակը Վարչական դատարանն արգելեց ՀՀ ՊՆ-ին վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններից․ փաստաբան Միջուկային էներգիայի հարցում Թուրքիան նոր փուլ է մտնում 20-ամյա պայմանագրի հիման վրա կներկրվի 500 մլն մ³ գազ. Կոբախիձե 1/15 ընտրատեղամասում վերահաշվարկի արդյունքում 19 քվեաթերթիկներից 7-ը ճանաչվել է վավեր Ինչո՞ւ են պահանջում «Պռեգոմեշի» ցուցափեղկից հեռացնել խաչը 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10․ Մամիկոն Ասլանյան Քրեական հետապնդում են հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ Առաջիկա ժամերին Վանաձորում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ «ՎԱԶ-2107»-ը Ծաղկաձորում բախվել է կայանված «Toyota Land Cruiser»-ին. «07»-ի վարորդը մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են Արթուր Օսիպյանը հացադուլի 22-րդ օրը հրաժարվում է բժշկական զննությունից․ «Հետք» Հիմարությու՛ն է մանդատները չվերցնելը․ Անժելա Թովմասյան (video) ԳՇ պետը ճիշտ չի ասում. Զինծառայողները Սոթքում էլ են ժամը 20։00-ին քվեարկության գնացել (video) 3 պատճառ՝ ինչու պետք է չհրաժարվել մանդատներից... (video) Ասեմ՝ ինչու են հենց Զվարթնոցում նկարել Ծառուկյանի դեմ այս խայտառակ ապօրինությունը․ Սուրեն Սուրենյանց (video) Կատաստրոֆիկ է․ Ռուսաստանը հենց չճանաչի ՀՀ ընտրության արդյունքները, ուրեմն․․․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am