Բանակցային սեղանին գտնվող «Լավրովի նախագիծը» կողմերից և ոչ մեկի հավանությանը դեռ չի արժանացել. Ռիչարդ Հոգլանդը՝ ԼՂ հարցով բանակցությունների մասին

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ոլորտում առավել ճիշտ ռազմավարությունը փոքր քայլերով առաջ շարժվելն է, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ դեսպան Ռիչարդ Հոգլանդը, ով ընդգծել է, որ պետական ծառայությունից դուրս է եկել և այլևս ներկայացնում է բացառապես սեփական տեսակետը: Այս մասին գրում է Amerikayidzayn.com-ը: Նրա կարծիքով՝ Հայաստանի նոր իշխանություններն այս առումով ճիշտ մարտավարություն են կիրառում. «Նիկոլ Փաշինյանը նոր սերունդն է ներկայացնում, նրան ընտրել է նույնպես նոր սերունդը: Կարծում եմ՝ Հայաստանի քաղաքացիները նրան ընտրել են, որովհետև ցանկանում են նոր մոտեցումներ տեսնել երկրի կյանքի բազմաթիվ ոլորտներում»: Միևնույն ժամանակ, Փաշինյանի համար ղարաբաղյան հակամարտության հարցն առավել բարդ խնդիր է՝ համոզված է դեսպանը. «Երկար տարիների ընթացքում առաջին անգամ Հայաստանի առաջնորդը Ղարաբաղից չէ, ուստի, նա պետք է շատ զգույշ լինի, արմատական փոփոխությունների չգնա, այլ հարցին քայլ առ քայլ մոտենա»: Վերջին զարգացումները, այդ թվում՝ կողմերի միջև ընթացող երկխոսությունն ու շփման գծում բախումների որոշակի կրճատումը, Ռիչարդ Հոգլանդին զգույշ լավատեսության առիթ է տալիս, սակայն, լուրջ բեկում նախկին դիվանագետը խորհուրդ է տալիս չսպասել. այսօր բանակցային սեղանի վրա գտնվող «Լավրովի նախագիծը» կողմերից և ոչ մեկի հավանությանը դեռ չի արժանացել: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից առաջարկված ղարաբաղյան կարգավորման փաստաթուղթը հիմնված է Մադրիդյան սկզբունքների վրա՝ որոշակի տարբերություններով. «Հիմնական տարբերությունը հանրաքվեի առաջարկն է, որը պետք է անցկացվի Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների թվում՝ ներառյալ Բաքվի շուրջ, կացարաններում բնակվող տեղահանված արդբեջանցիներին: Պատճառը, որ երկու կողմերն էլ դեռ չեն ընդունել այս նախագիծն այն է, որ հանրաքվեի ժամկետներն ամրագրված չեն՝ դա հանրաքվե է, որն անց է կացվելու որևէ մի ժամանակ ապագայում: Ուստի, երկու կողմերից կպահանջվեր միմյանց նկատմամբ մեծ վստահություն այս առաջարկն ընդունելու համար: Սակայն, այս պահին թե՛ Երևանը և թե՛ Բաքուն ցանկանում են, որ այդ հանրաքվեն ստույգ ամրագրված ժամկետներ ունենա»: Դեսպան Հոգլանդի կարծիքով՝ բացի կողմերի միջև եղած լուրջ անհամաձայնություններից, տարածաշրջանում կան ուժեր, որոնք հետաքրքրված չեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ. «Իրական հարցն այն է, թե արդյոք տարածաշրջանի տերությունները հետաքրքրված են այս հարցի կարգավորման մեջ: Կարծում եմ՝ Իրանը հետաքրքրված կլինի, որ խնդիրը կարգավորվի: Սակայն արդյո՞ք Ռուսաստանը ցանկանում է, որ այն կարգավորվի՝ այս հարցի պատասխանը միանշանակ չէ»: Ռիչարդ Հոգլանդի խոսքով՝ Մոսկվայում կան ուժեր, որոնք կարծում են, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման դեպքում կկորցնեն կողմերի վրա ազդեցության կարևոր լծակ:

 

դիտվել է 107 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am