ֆեյք նյուզի առկայությունը խաթարում է ժողովրդավարական գործընթացները, սերմանում ատելություն. Անի Սամսոնյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում

ֆեյք նյուզի առկայությունը մեծապես խաթարում է ժողովրդավարական գործընթացները, սերմանում ատելություն: Այս մասին, Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի 18-րդ ձմեռային նստաշրջանում Մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ հումանիտար հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարել է Անի Սամսոնյանը: Նա, անդրադարձել է ապատեղեկատվության դեմ պայքարի դիսկուրսին եւ դրա վտանգներին։ Նա, իր ելույթում, մասնավորապես, նշել է. «Ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրել այն փաստի վրա, որ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ համացանցային հնարավորությունների կատարելագրծմանը զուգընթաց կարեւոր խնդիր է դարձել կեղծ օգտահաշիվների եւ դրանց տիրապետողների կողմից ապատեղեկատվության ահանգնացող շրջանառումը հասարակությունների եւ պետությունների համար։ Սա համաշխարհային մարտահրավեր է մի կողմից մարդու՝ տեղեկություններ ստանալու, փնտրելու եւ տարածելու, մյուս կողմից՝ խոսքի եւ արտահայտման ազատության իրավունքը իրացնելու համար: Պետք է նշել, որ ֆեյք նյուզի առկայությունը մեծապես խաթարում է ժողովրդավարական գործընթացները, ապակողմնորոշում է հասարակությանը, սերմանում ատելություն, անհանդուրժողականություն եւ մոլորեցնում զանգվածային լրատվամիջոցներին: Օպերատիվ, հետաքրքրիր եւ սկանդալային նորություններ փնտրող լրագրողները հաճախ են ընկնում ֆեյք նյուզի ծուղակը եւ կորցնում վստահությունը լսարանի կողմից: Տեղեկատվական հոսքերի արագության պյմաններում հասարակությունը, մարդիկ չեն ստուգում տեղեկատվության իսկությունը այլընտարնքայն աղբյուրներով եւ դառնում գործիք դրա առավել լայն տարածման համար: Խնդիրն ավելի է սրվում ճգնաժամային եւ արտակարգ իրավիճակներում, երբ մարդիկ խուճապահար փնտրում են նորություններ եւ ռիսկը մեծ է ապատեղեկատվության հետեւանքով սխալ որոշումներ կատարելու։ Ֆեյքնուզի ստեղծողներին եւ տարածողներին համացանցը հնարավորություն է տալիս պատասխանատվությունից խուսափել եւ առանց որեւէ իրավական եւ կոշտ տեխնիկական խոչընդոտների գործել անարգել: Սա դարձել է հասարակական եւ պետական անվտանգության խնդիր եւ միջազգային կազմակերպությունների գլոբալ քննարկման առարկա: Պետք է նշեմ, որ ֆեյքնյուզի հետեւանքով հասարակություններում զարգանում է ավելի վտանգավոր տենդենց: Շատերը հակվում են այն մտքին, որ պետք է հետեւողական պայքար սկսել ապատեղեկատվության դեմ եւ պետությունը պետք է ձեռնարկի համապատասխան միջոցներ այս ուղղությամբ: Այս դիսկուրսը այսօր առկա է նաեւ Հայաստանում: Վերջին քաղաքական իրադարձություններից հետո հեղափոխության հռչակած արժեքները պաշտպանող հանրությունը վտանգ է տեսնում օբյեկտիվ իրադարձությունների աղավաղման, կեղծ տագնապներ հնչեցնելու եւ ժողովրդավարությունը Հայաստանում կայացնելու ուղղությամբ ջանքերը նսեմացնելու տեսանկյունից: Սա հատկապես վերաբերում է մեդիային: Սակայն կարեւոր է գիտակցել, որ ապատեղեկատվության դեմ առաջարկվող պայքարը կարող իշխանության ձեռքում դառնալ գործիք զանգվածային լրատվամիջոցների համար սահմանափակումներ դնելու համար: Դա թույլ կտա պաշտոնյաներին զբաղվել լրատվամիջոցներին օրինական ուղիներով միջամտել լրատվամիջոցների աշխատանքին, խոչընդոտել հանրության համար էական, բայց կառավարության համար՝ ոչ ցանկալի տեղեկատվության տարածմանը եւ վնասել մեդիայի՝ որպես չորրորդ իշխանության առաքելության իրականացմանը։ Ապատեղեկատվության դեմ անզգույշ պայքարը կարող է սպառնալ քաղհասարակությանը՝ ազատ արտահայտելու իր կարծիքը, քննադատելու եւ դիրքորոշումներ հայտնելու։ Մենք կհայտնվենք այն իրավիճակում, երբ կառավարությանը վերահսկող ցանկացած սուբյեկտ կարող է պատժվել։ Դեռեւս հանրային քննարկման մակարդակով կան փորձեր փնտրելու ներպետական իրավական մեխանիզմներ եւ ընթացակարգեր ապատեղեկատվությունից պաշտպանվելու համար, բայց միաժամանակ մենք գիտակցում ենք, որ չենք կարող խուսափել գրաքննությունից։ Հայաստանում մամուլն ազատ է եւ մենք գործադրում ենք բոլոր ջանքերը զերծ մնալու վտանգավոր նախադեպերից։ Այս հարցում կարեւոր է նաեւ ԵԱՀԿ ԽՎ Ժողովրդավարության, Մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի կոմիտեի եւ ԵԱՀԿ դիտորդների առաքելությունը։ Ես վստահ եմ, որ ապատեղեկտավության դեմ մենք միացյալ ջանքերով կգտնենք լավագույն լուծումները՝ առանց շտապողականության։ Ուրախությամբ պետք է փոխանցեմ նաեւ, որ ՀՀ-ում նորընտիր Ազգային ժողովի մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը վերաբացվել է, այն ղեկավարվում է պառլամենատկան երկու ընդդիմադիր ուժերի կողմից նախագահի եւ փոխնախագահի մակարդակով եւ մենք ամբողջությամբ վերահսկելու ենք Կառավարության աշխատանքը եւ բարձրաձայնենք ժողովրդավարությանը միտված եւ մարդու իրավունքների պաշտպանությանը միտված բոլոր հիմնահարցերը։  

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am