ICIJ-ն օֆշորներում հայտնաբերել է Ալիևի ծածուկ պահված մասնաբաժինները

Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումը (ICIJ), որը գտնվում Է Վաշինգտոնում, հրապարակել Է 11,5 միլիոն փաստաթղթեր աշխարհի գործող եւ նախկին ղեկավարների օֆշորային հաշիվների մասին տվյալներով: Հաշվետվությունները, որոնց տրվել է «Պանամական փաստաթղթեր»(Panama Papers) անվանումը, զետեղված են կազմակերպության պաշտոնական կայքում: Հրապարակումները հիմնված են Պանամայի Mossack Fonseca ընկերությունից տեղեկատվության արտահոսի վրա, որն իրավաբանական օժանդակություն Է ցույց տալիս օֆշորներում ընկերությունների գրանցման հարցում: Այդ նյութերն, ինչպես պնդում են լրագրողները, ցույց են տալիս աշխարհի մի շարք գործող եւ նախկին ղեկավարների օֆշորային հաշիվների ակտիվությունը: Հրապարակված նյութերում հիշատակվում են ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի ընտանիքի անդամները, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Մարոկոյի Մուհամեդ VI թագավորը եւ Սաուդյան Արաբիայի Սալման իբն Աբդուլ Ազիզ Ալ Սաուդ թագավորը, Մեծ Բրիտաանիայի ներկայիս վարչապետ Դեւիդ Քեմերոնի հանգուցյալ հայրը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մի շարք մերձավոր անձինք, ինչպես նաեւ Պակիստանի վարչապետ Նավազ Շաիֆի երեխաները: Հրապարակված եւ մուտք գործելու համար բաց փաստաթղթերը բովանդակում են նյութեր, մասնավորապես, կապված Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի, Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի, Իսլանդիայի վարչապետ Սիգմունդուր Դավիդ Գունլեյգսոնի հետ: Ինչպես գրում Է ICIJ-ն, հրապարակված փաստաթղթերը «ջրի երես են դուրս բերում այն պաշտոնատար անձանց, ովքեր օֆշորային ընեկերություններն օգտագործում են կաշառակերության, զենքի վաճառքի, հարկերի վճարումից խուսափելու, ֆինանսական խարդախության եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության գործընթացները հեշտացնելու նպատակով»: «Պանամական փաստաթղթերում», բացի պաշտոնական փաստաթղթերից, բերված են նաեւ հայտնի մարդկանց Էլեկտրոնային նամակագրություններն ու հաշիվները, ինչպես նաեւ շուրջ 40 ժամ տեսագրություններ եւ այլ տեղեկատվություն 21-րդ օֆշորային գոտում ավելի քան 210 հազար ընկերությունների վերաբերյալ: Փաստաթղթերի ուսումնասիրման եւ հրապարակման գործում ներգրավվել են տասնյակ զանգվածային լրատվամիջոցներ ամբողջ աշխարհից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:  

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am