«Դու ո՞վ եղար, լակոտ». Ինչու են ոստիկանության հետևից ընկել

«Իրատես» թերթը գրում է. «Իշխանափոխությունից հետո ամենադժվար կացության մեջ է հայտնվել ոստիկանությունը։ Եվ ամենաշատն է քննադատության թիրախում, եւ ոստիկանության աշխատակիցներն են դժգոհ, որ «հեղափոխությունն» իրենց աշխատավարձի վրա չազդեց, եւ իշխանության ներսում ոստիկանապետի աշխատանքից ոգեւորված չեն, եւ հանցագործությունների թվի ավելացում կա։ Այլ խոսքով, իշխանափոխությունը ոստիկանության «վրա չեկավ»։ Բայց այս ամենին գումարվում է նաեւ մյուս, ոչ պակաս կարեւոր բաղադրիչը. չգիտես ինչու այդ պետական կառույցն արժեզրկելու խնդիր է դրված։ Ուշագրավ էր, որ վերջերս դատարանում ոստիկանապետին նետված անվայել խոսքն այդպես էլ ոչ մի պաշտոնյա ու իշխանական պատգամավոր չդատապարտեցին, ավելին, անարձագանք թողեցին։ Տպավորություն էր, որ դա խիստ սովորական բան է։ (Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստին ներկա Վալերի Օսիպյանին այդ ուժի անդամներից մեկը անվանեց «լակոտ»): Այս հարցին խորհրդարանում անդրադարձավ միայն Նիկոլ Փաշինյանը, բայց ինչպես ասում են, լավ է չանդրադառնար։ «Հա՛, ոհմակը պիտի հարձակվե՞ր, պիտի պադյեզդներում ծեծեի՞ն, պիտի իրիկունները ընտանիքի անդամներին զանգեին տեռորի ենթարկեի՞ն»,- նյարդային ասաց նա։ Քաղաքական գնահատականը, փաստորեն, այլ կերպ չի՞ լինում։ Միայն, ըստ վարչապետի, կա «հին» մեթոդը կամ էլ ոչի՞նչ։ Գուցե այս հայտարարությունից ու ոստիկանության հանդեպ ձեւավորված նման մթնոլորտի պատճառով է, որ օրերս իշխանամերձ լրատվամիջոցի աղբյուրը տեղեկացրել է, որ Սաշիկ Սարգսյանի «Ֆրանկլին Գոնսալես» որդին զանգել ու սպառնացել է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյային. «Դու ո՞վ եղար, որ ինձ փնտրես, ինձ հետախուզես ու մի հատ էլ բռնել տաս, մոռացե՞լ ես, թե դու ով ես… Գլուխս եք կորցրել, մեկ է` չեմ գալու, դուք ինչ էլ անեք, չեք կարանալու ինձ բերել ստեղից»: Ահա այս տոնով են խոսում նոր Հայաստանի ոստիկանության հետ ու սա, ըստ Փաշինյանի, կարող է եւ նորմալ համարվել։ Հո «պադյեզդներում» չե՞ն ծեծի կամ էլ դալաններում։ Այդպես միմիայն նախկիններն էին «փրկում» պետական կառույցների հեղինակությունը։ Բայց նաեւ շատ ավելի դիտարժան է, որ այս տեղեկությունն իշխանական շրջապատից է սպրդում մամուլ եւ հենց իշխանամերձ լրատվամիջոցով, ինչը նշանակում է, որ ոստիկանության վարկանիշը «գցելու» գործուն քայլեր հենց ներսից են կատարվում։ Իսկ այս դեպքում դրսից «օգնողները» միայն հեշտացնում են ներսինների գործը։ Ի դեպ, մյուս շաբաթ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարան է կանչելու ոստիկանապետին։ Տեսնես՝ Վալերի Օսիպյանը կդժգոհի՞, որ որպես ոստիկանապետ, այդ պատգամավորներից ոչ մեկն իր «թասիբը» չպահեց, թե՞ քաղցր վերհուշով կմտաբերի «հին» Հայաստանը, երբ ընդունված էր նման դեպքում «ոհմակով հարձակվել ու պադյեզդում ծեծել»։ Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am