«Փաստ» թերթը գրում է.
«ԱՊՊԱ ոլորտի գործակալների պարբերաբար բռնկվող բողոքի ալիքները, պարզվում է, շատ ավելի խորը արմատներ ունեն։ Խնդիրը ASWA համակարգն է, որը ավտոապահովագրությունը կարգավորող, պատահարները ստանդարտացնող, բիզնես պրոցեսները պարզեցնող եւ, որ ամենակարեւորն է, կոռուպցիոն սխեմաները նվազագույնի հասցնող միասնական հարթակ է։ Գործակալները եւ ապահովագրողները բողոքում են համակարգի տարեկան սպասարկման գնից, բայց հիմնական՝ քողարկված պատճառը գործակալական միջնորդավճարն է։ «Փաստ» օրաթերթի տեղեկություններով, մի քանի ապահովագրական ընկերություններ 70–80 տոկոսի հասնող միջնորդավճարների տարատեսակ սխեմաներով մեծ գումարներ են կանխիկացրել նախկինում, իսկ այժմ զրկված են նման հնարավորությունից, ինչի պատճառով էլ սկսել են գործակալներին ստվերային մեխանիզմներով ուղղորդել պարբերաբար բողոքի դուրս գալ փողոց»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը