Մարտի 4-ից կհայտարարվի Հանրային հեռուստառադիոընկերության նախագահի մրցույթը. «Ա1+»-ի տնօրենը՝ իսկական Հանրայինի մասին. ՀԺ

Մարտի 1-ին լրանում է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի պաշտոնավարման ժամկետը: Խորհրդի նախագահի պաշտոնի համար մրցույթը կհայտարարվի մարտի 4-ից: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի աշխատակազմի ղեկավար Շավարշ Վարդանյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնեց, որ մրցույթը հայտարարում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը՝ ՀՌԱՀ-ը: Աշխատակազմի ղեկավարը նշեց, որ հնարավոր թեկնածուների մասին դեռեւս ոչինչ չի կարող ասել: «ՀՌԱՀ-ն է ընդունում դիմումները, քնարկում եւ ընտրում է մի քանի հոգու, ապա նպատակահարմար թեկնածուներին ներկայացնում ՀՀ վարչապետին»,-ասաց նա: Շավարշ Վարդանյանը դժվարացավ ասել՝ խորհրդի ներկայիս նախագահ Ռուբեն Ջաղինյանը ցանկություն կհայտնի՞ կրկին պաշտոնավարելու: Ռուբեն Ջաղինյանը 2013 թվականի մարտի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վեց տարի ժամկետով նշանակվել էր Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ՝ ապա, մարտի 5-ից խորհրդի նախագահ: Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ը զրուցել էր վերջինիս հետ, պարզելու՝ արդյո՞ք ցանկություն ունի հնարավորության դեպքում եւս վեց տարի պտոնավարել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնում, Ջաղինյանը հայտնել էր, որ աշխատելու ցանկություն միշտ ունի, հատկապես, երբ գործում տեսնում է համընթաց զարգացում եւ ձեռքբերումներ: Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնի հավակնորդներից դեռեւս մեկ անձի անուն է շրջանառվում. խոսքը «Ա1+» հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանի մասին է: Մովսեսյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնեց, որ հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնում առաջադրվելով՝ ավելի շատ ուժերը փորձելու խնդիր է տեսնում, քան որեւիցե պաշտոն զբաղեցնելու. «Ինձ հետաքրքիր է այդ աշխատանքը: Շատ հետաքրքիր է՝ Հանրային հեռուսատաընկերությունը վերջապես կդառնա՞ հանրային, թե՝ ո՛չ»: «Ա1+»-ի տնօրենն ինքն էլ գաղափար չունի, թե ովքեր են իր մրցակիցները, որ կմասնակցեն մրցույթին: Վերջինս նկատեց, որ հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնելու իր միակ նպատակը Հանրային հեռուստաընկերության պրոֆիլը մի փոքր փոխելն է. «Պետք է այնպես անել, որ այն վերջապես դառնա իսկական Հանրային, այլ ոչ թե հասարակ հեռուստատեսություն: Պրոյեկտներ կան, որոնք ուզում եմ փորձարկել»: Մեր հարցին, թե «իսկական Հանրային» ասելով ինչ նկատի ունի, Մովսեսյանը մեկնաբանեց, որ Հանրային հեռուստաընկերությունն ունի իր սպեցիֆիկ կողմերը, ըստ այդմ, ավելի սերտ պետք է լինի հանրության հետ կապը, որն այսօր բացակայում է Հանրային հեռուստաընկերությունում: «Նպատակն է հանրության հետ կապը մի փոքր բացել եւ զարգացնել, սակայն պրոյեկտը չեմ կարող ներկայացնել, քանի որ դեռ մրցույթին չեմ մասնակցել»,-եզրափակեց Մեսրոպ Մովսեսյանը: 2018 թվականի հուլիսի 30-ից Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կազմը որոշելու է հատուկ այդ գործառույթի համար ձեւավորված մարմինը՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամների ընտրության հանձնաժողովը: 5 անդամից բաղկացած այդ նոր հանձնաժողովում են Գյումրու «Ասպարեզ ակումբ»-ի ղեկավար Լեւոն Բարսեղյանը, մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը, ԱԺ պատգամավոր, ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանն ու Համլետ Գասպարյանը՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովից: Նշենք, որ նախկինում Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կազմը ձեւավորում էր Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը:

դիտվել է 100 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am