Կոռուպցիոն սկանդալ Պետական վերահսկողական ծառայությունո՞ւմ. Նոր մանրամասներ

Analitik.am- ի տեղեկություններով, ՀՀ Պետական վերահսկողական ծառայության կողմից պետական տենդերներին առնչվող գործընթացում հնարավոր կոռուպցիոն գործարքների հետ կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ փաստերի փաթեթ է ուղարկվել ՀՀ ԱԱԾ: Մոտ 90 էջանոց փաթեթում առկա փաստերի առնչությամբ ՀՀ ԱԱԾ են հրավիրվել տենդեների հետ առնչություն ունեցող մարդիկ՝ այդ թվում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենը, Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրենը, ինչպես նաև ՀՀ ՊՎԾ Վերահսկողական վարչության և Գնումների վարչության պետերը: Նշենք, որ վերոնշյալ վարչությունների պետերը հարազատ եղբայրներ են և նշանակվել են Դավիթ Սանասարյանի կողմից: ԱԱԾ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցեցին, որ ՊՎԾ երկու վարչությունների պետերի՝ Ադյան եղբայրների և պետական գնումներով 30-ից ավել տենդերներ շահած «Զորաշեն» ՍՊԸ-ի հիմնադիրների կապն արդեն հաստատված է. Մոտ 90 էջանոց փաստաթղթերի մեջ կան նաև լուսանկարներ, որտեղ Ադյան եղբայրները և «Զորաշեն» ՍՊԸ-ի հիմնադիրները միասին ընտանեկան խնջույքների են մասնակցում: Նշենք, որ Ադյան եղբայրները ջնջել են իրենց անձնական էջերը բոլոր սոցցանցերից: Ըստ մեր աղբյուրի, այս պահին ԱԱԾ-ում քննություն է ընթանում հետևյալ ուղղություններով՝ պարզելու համար, թե ինչպե՞ս է ստացվել, որ հարազատ եղբայրները զբաղեցրել են Պետական վերահսկողական ծառայության երկու վարչությունների պետերի պաշտոնները , արդյոք իրենց հնարավոր հանցանք պարունակող գործողությունները կատարել են սեփական նախաձեռնությամբ, թե՝ ՀՀ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի հանձնարարությամբ: Հավելենք, որ եթե քննությամբ ապացուցվի, որ Ադյան եղբայրների գործողություններում կա հանցակազմ, և նրանք գործել են Դավիթ Սանասարյանի հովանավորչությամբ, ապա գործում կներգրավվի նաև Դավիթ Սանասարյանն անձամբ, ինչքան էլ վերջինս հայտարարում է, թե ձերբակալվողի դեմք չունի: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am