AFP-ն փոխանցում է,որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամեդ բին Սալմանը մեկնել է Պեկին: Մուհամեդն իր երկօրյա այցի ընթացքում, որը հաջորդել է Պակիստան եւ Հնդկաստան կատարած նրա այցերին, կհանդիպի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ։
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունն ասել է, որ Պեկինի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գլոբալ առեւտրային ենթակառուցվածքի նախաձեռնությունը կներառվի հանդիպման օրակարգում, քանի որ երկու երկրները ջանում են բարելավել իրենց տնտեսական կապերը։
«Չինաստանը ներդրումների համար հիանալի վայր է՝ հսկայական շուկայով»,- ասել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի եւ արդյունաբերության նախարար Հալեդ բին Աբդուլազիզ ալ Ֆալիհը չինական լրատվական Սինհուա գործակալությանը տված հարցազրույցում։
Երկու երկրները կստորագրեն համաձայնագիր եւ հուշագիր էներգետիկայի, ներդրումների, տրանսպորտի եւ տեխնոլոգիաների ոլորտներում փոխըմբռնման մասին, ասել է Չինաստանում Սաուդյան Արաբիայի դեսպան Թուրքի բին Մոհամեդ ալ Մադին։
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը