Թող ուշադիր նայեն, ես ձերբակալվողի նմա՞ն եմ. Դավիթ Սանասարյան. armdaily.am/տեսանյութ/
Կառավարության նիստից հետո Պետական վերահսկողության պետ Դավիթ Սանասարյանը լրագրողների հետ ճեպազրույցում իրեն՝ բիզնես խլելու մեջ մեղադրելու հարցը չմեկնաբանեց.«Ես մեղմ ժպտում եմ: Մենք մեզ օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում ենք գործում և ես որևէ մասնավոր ընկերության հետ չեմ հանդիպել»: Դավիթ Սանասարյանն անդրադարձավ նաև իրեն կալանավորելու լուրերին.«Ես այդ գրողին ոչ լրատվամիջոց եմ համարում, ոչ էլ՝մամուլ: Ինձ թող ուշադիր նայեն, ես ձերբակալվողի նմա՞ն եմ: Ես պատի տակի բամբասանքները չեմ մեկնաբանում: Ես ամեն երազ չեմ մեկնաբանում»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ armdaily.am