ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն այսօր կառավարությունում ,անդրադառնալով Գագիկ Խաչատրյանին ԱԱԾ հրավիրելու մասին լուրերին՝ չհերքեց հետագայում նրան ԱԱԾ հրավիրելու հավանականությունը.«Գագիկ Խաչատրյանին ԱԱԾ չենք հրավիրել: Եթե ես ասեմ, որ այդ ուղղությամբ աշխատանքներ չենք իրականացնում, կստեմ: Այո՛, իրականացվում են, բայց չի հասունացել պահը, որ լինեն քննչական գործողություններ, որ հրավիրեն ԱԱԾ, ամեն ինչ կա, ուղղակի շատ լուրջ և ծավալուն աշխատանք է»:
Ավելին, նա նշեց, որ իրենց տիրույթում գտնվող ցանկացած գործի վերաբերյալ թույլ հիմքեր չունեն, ու չի եղել դեպք, որ իրենց կասկածները չհիմնավորվեն:
«Եթե մի գործ հարուցում ենք, քննում ենք, երբեք չի եղել, որ մեր սկզբնական տվյալները չհաստատվեն, ինչի մասին հայտարարում ենք, ստանում են 100 տոկոսանոց ապացույց: Երբ հասնում է դատարան, ընդունվում են դատաքննության բոլոր կողմերի կողմից, կարող է թվա, թե դանդաղ ենք գործում, ու տպավորություն ստացվի, որ հասարակությունը ավելի շատ տեղեկություն ունի կոռուպցիոն դեպքերի մասին, բայց կարևոր հանգամանք կա՝ մենք պետք է առաջնորդվենք օրենքներով, 100 տոկոսանոց ապացույցներով, պետք է լինեն հիմքերը, որով կարող ենք մարդուն մեղադրանք առաջադրել ու ուղարկել դատարան, օդում կախված լուրերը մեզ չեն վերաբերում»,- մանրամասնեց նա:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը