Պարոն Փաշինյան, իմ կարծիքով հիմա էլ Ձեզ են սխալ զեկուցում.Գագիկ Եղիազարյանի բաց նամակը՝ Նիկոլ Փաշինյանին

«Սասնա ծռեր» կուսակցության անդամ Գագիկ Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ վարչապետ պարոն նիկոլ Փաշինյանին... Պարոն Փաշինյան, հուսով եմ, որ գրառումս Ձեզ կհասնի և կհասնի այնպես, ինչպես ես եմ կատարում և ո՛չ այլախեղված: Սկզբի համար ուզում եմ նշել, որ ես սատարել եմ Ձեզ և հեղափոխական գործընթացն առաջին իսկ վայրկյանից՝ սկզբում որպես «Սասնա Ծռեր» խմբի անդամ, այնուհետև որպես «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության անդամ, բայց սատարել եմ ոչ միայն նրա համար, որ դա ընդհանուր որոշում էր և կամ ես (մենք) անձնապես համակրել եմ Ձեզ, այլ ուղղակի քանի որ Դուք առնվազն վերջին տաս-տասնհինգ տարիներին հանդես եք եկել որպես գործիչ, ով հստակորեն գիտակցում և տեսնում է ազգի և պետության առջև ծառացած խնդիրները և դրանց ճշգրիտ լուծումները, և դրանք արմատական տարբերություններ չեն ունեցել իմ (մեր) պատկերացումներից, որովհետև դուք հայտ ներկայացրեցիք վերականգնել երկրում արդարությունն ու սահմանադրական կարգը, վերականգնել համակարգային թալանի միջոցով երկրին և հայ ժողովրդին պատճառված վնասը և պատասխանատվության ենթարկել ազգի և պետության հանդեպ գործած ոճիրների բոլոր մեղավորներին, որովհետև հայտ ներկայացրեցիք երկրում ներգաղթի գործընթացի իրականացման և ինչու ոչ՝ Արցախը և այնուհետև ողջ հայկական զավթված տարածքները մայր հայրենիքի շուրջ վերամիավորման՝ մի խոսքով համայն հայության երազանքների իրականացման գործընթացում առաջնորդելու, ինչի համար էլ դուք ստացաք իմ և համայն հայության աջակցությունը։ Իհարկե, ես այն մարդկանցից չեմ, որ կարծում են, որ եթե դուք տապալվեք, կկորցնենք ամեն ինչ և կամ կփակվեն հույսի դռները և այլն․․․ Ոչ էլ նրանցից, որ իրենց խաբված կզգան, ո՛չ, ես կշարունակեմ իմ պայքարը և կհասնեմ հաղթանակի: Իհարկե, քիչ չեն եղել այս ընթացքում դեպքերը, երբ ես իմ անհամաձայնությունն եմ հայտնել Ձեր գործողություններին և քայլերին, սակայն հուսով եմ, որ պարզից էլ պարզ պիտի լինի, որ դա չեմ արել վարկաբեկելու կամ մեկ ուրիշ ստոր նպատակով։ Ես դա արել եմ սխալներից զերծ պահելու կամ դրանք շտկելու բարի նպատակով և ներքուստ համոզմունք ունեմ, որ, թեկուզ աննշան չափով, բայց հաջողել եմ։ Հիմա անցնեմ բուն ասելիքիս․.. Պարոն Փաշինյան, իմ կարծիքով հիմա էլ Ձեզ են սխալ զեկուցում. Դուք չեք նկատում այն ահռելի վտանգը, որ կախվել է Ձեր գլխին և դրա հետևանքով այն գործընթացի, որի պատախանատվությունն եք ստանձնել դուք, ուզում եմ նշել, որ հակազգային ու հակապետական ուժերն ամեն ինչ անում են, որպեսզի վիժեցնեն մեր երազանքների իրականացումը և, ցավով եմ ասում, բայց Դուք Ձեր սխալներով նրանց մեծապես օգնում եք։ Ձեր կադրային քաղաքականությունն առնվազն լավը չէ, և համոզված եմ, որ հենց նաև այդ պատճառով է, որ դուք չգիտեք, թե ինչպես իրագործեք այն ամենը, որի համար ժողովուրդը Ձեզ ընտրել է։ Դուք գրեթե մոռացել եք Ձեր խոստումները, Ձեր հռչակած սկզբունքները և կամ եթե անգամ չեք մոռացել, շեղվել եք ճիշտ ուղուց։ Ես կոչ եմ անում վերհիշել և վերադառնալ ա՛յն սկզբունքներին և գաղափարներին, որ հռչակվել են 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին․․․ Հ.Գ․ Այս ամենը ես ասում եմ միայն և միայն իմ անունից և հետևողական եմ լինելու չարախնդացողների և գռեհիկների նկատմամաբ՝ նրանց գրառումների կոռեկտության պահպանման հարցում․․․»:

դիտվել է 90 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am