«Ես խնդրում եմ, որ առողջապահական անհատական դիմումներով «Իմ քայլը» հիմնադրամին չդիմեն:Իհարկե ներողություն եմ խնդրում»,-այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց վարչապետի տիկին, «Իմ քայլը» եւ «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:
«Եթե սկսենք անհատական դիմումերը սպասարկել, նույնքան գումար անհրաժեշտ կլինի, որքան իրենց բոլոր մյուս ծրագրերի համար միասին: Չունենք մեխանիզմ, թե ինչպես բոլորին բավարարենք, ինչպես մեկին բավարարենք, մյուսին մերժենք: Չափազանց ծանր կացության մեջ ենք հայտնվել և, ըստ էության, պետք է որեւէ բանով չզբաղվենք, միայն անհատական առողջապահական դիմումներով: Այնպես որ՝ շատ եմ խնդրում, նման դիմումներով չդիմել, մենք նման հնարավորություն չունենք»:
Ժնեւում վարչապետի տիկինը՝ Աննա Հակոբյանը հայտարարել էր, որ աշխարհին նոր անակնկալ է մատուցվելու: Ի՞նչ անակնկալի մասին է խոսքը: Աննա Հակոբյանը պատասխանեց. «Ինչպես հեղափոխությամբ մենք անակնկալ մատուցեցինք աշխարհին, այնպես էլ կմատուցենք այն ամենով, ինչի կհասնենք հեղափոխությունից հետո: Դրա մեջ նաեւ մտնում էր տնտեսական հեղափոխությունը, ես նկատի ունեի հենց դա, մենք շատ արագ կդառնանք ամենաբարեկեցիկ երկրներից մեկը՝ ամենահամերաշխ եւ ամենասիրով լեցուն, ես հենց դա նկատի ունեի»: Հարցին՝ հույս կա՞, որ Շվեյցարիայի հետ կկարողանանք երբեւէ ոտք գցել՝ Աննա Հակոբյանը պատասխանեց. «Ոչ միայն հույս կա, այլեւ ես համոզված եմ, որ շատ արագ տեմպերով Հայաստանը ոտք կգցի նման երկրների հետ»:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը