ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը (2009-2014թթ.) LIGA.net-ի հետ զրույցում հայտարարել է, որ Բելառուսում կարող է կրկնվել Ուկրաինայի սցենարը՝ կապված «պատերազմի ու բռնակցման» հետ:
« Ռուսաստանը մոտենում է արևմտյան սահմաններին:Լուրջ ռիսկ կա առ այն, որ Բելառուսում կկրկնվի ուկրաինական սցենարը՝ պատերազմով ու բռնակցմամբ: Այդ երկրին նման սցենար է սպասվում, եթե այն չսկսի բարեփոխվել: Խորհուրդ եմ տալիս բելառուս ազգին ու երկրի ղեկավարությանը պաշտպանվել ռուսների ագրեսիայից: Պետք է սկսել դեպի ժողովրդավարություն և ազատություն տանող բարեփոխումներ: Միայն նման բաները կարող են ռուսական ագրեսիայից պաշտպանություն ստեղծել»,-ասել է ՆԱՏՕ-ի նախկին ղեկավարը:
Նա նաև հիշեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն առ այն, որ «Բելառուսը, ինչպես և Ղրիմի թերակղզին, պետք է ներառվեն ռուսական մեծ պետությունում»:
Միևնույն ժամանակ Ռասմուսենը նկատել է, որ Լուկաշենկոն չի ցանկանում բարեփոխումների ճանապարհով գնալ, բայց նաև չի ցանկանում Պուտինի լծի տակ ապրել:
«Նա պետք է ընտրություն կատարի՝ կա՛մ բարեփոխումներ, կա՛մ ռուսական մշտական լուծ»,-եզրափակել է Ռասմուսենը:
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը