«Զինվորի հացի հարցն է լուծվում, եւ վայ նրան, որ որեւէ այլ մոտիվացիայով կառաջնորդվի». ՊՆ-ն փորձնական ծրագիր է սկսում

Հայաստանի ՊՆ-ն որոշել է իրականացնել փորձնական ծրագիր՝ ՀՀ զինված ուժերի պարենավորումը մասնավոր գործընկերոջը պատվիրակելու նպատակով: Այս մասին, այսօր՝ փետրվարի 21-ին, կառավարության նիստում նշեց պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղարիբյանը՝ ներկայացնելով ծրագիրը: Նրա խոսքով, ծրագրի համար անհրաժեշտ է առնվազն երեք ընկերությունների մասնակցություն, եւ արդեն արձագանքել են երկու ընկերություն: Նրա խոսքով, ծրագիրը ենթադրում է ճաշարանների, պահեստների ու ճաշարանային արտադրամասերի վերակառուցում կամ վերանորոգում, տեխնիկական միջոցների, կահույքի, խոհանոցային սպասքի և այլ անհրաժեշտ գույքային համալրում, սննդի գծաշարային բաշխում, ճաշատեսակների ընդլայնում և բազմազանության ապահովում: ՊՆ փոխնախարարը նշեց, որ ծրագրի իրականացման դեպում նոր աշխատատեղերի կարիք է լինելու, նաեւ աշխատավարձերի բարձրացում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ այս նախագծի նպատակն է առանց Զինված ուժերի սննդի ապահովման համար հատկացված միջոցները ավելացնելու մի քանի անգամ բարձրացնել սննդի որակը: «Նպատակը շատ լավն է, եւ այն գործընկերները, որոնք պետք է ներգրավվեն, պետք է ունենան պարտավորություն կապիտալ նորոգման ենթարկել ճաշարանները, պաշտպանել աշխատատեղերը՝ նույն մարդկանց ներգրավելով վերապատրաստումների միջոցով, եւ սննդի որակի, մատակարարման եւ անվտանգության մակարդակը բարձրացնելով»,- ասաց նա: Վարչապետը, անդրադառնալով հարցին, թե ինչու չեն անում այս ծրագիրը մրցույթով, նկատեց, որ պաշտպանության նախարարը բաց հայտարարությամբ հանդես է եկել, եւ փոխնախարարից հետաքրքրվեց, թե հիմա այս մեխանիզմներով պոտենցիալ մտահոգությունները հաղթահարե՞լ են, թե՞ բաց կա: Պաշտպանության փոխնախարար Մակար Ղամբարյանը նշեց, որ պետություն- մասնավոր գործընկերության մեջ ռիսկերի բաշխման, մանրամասն քննարկման կարիք կա, եւ երկու կողմերն էլ պետք է քննարկեն իրենց իրավունքներն ու պարտականությունները: «Դա բանակցային գործընթաց է ենթադրում, եւ մասնավորները ապահովություն պետք է ունենա իր ներդրումների հետգնման մասով: Գնումների գործընթացն այդ կարգավորումները չի տալիս»,- ասաց նա՝ հավելելով, որ մրցակցային պայմաններ ապահովելու հիմնական պայմանը հավասար հնարավորություններ տալն է. «Մեխն այնտեղ է, որ չսահմանափակվի պոտենցիալ մասնակցողի մասնակցելու հնարավորությունը, մենք կարծում ենք՝ ապահովել ենք դա: հայտարարությունը եղել է, ծրագիրը կոչել ենք փորձնական»,- ասաց նա: Վարչապետի դիտարկմամբ՝ խնդիրն այն է, որ չունենք ձեւակերպած այն խնդիրը, որ մենք ուզում ենք լուծել: «Այս փորձի միջոցով պետք է վեր հանենք բոլոր պարամետրերը, որոնք անհրաժեշտ են մրցույթի դնելու համար: Հաջորդը՝ վերջին ամիսներին բախվել ենք այն խնդրին, որ շատ մրցույթներ, ըստ էության, փակուղու են բերել, քանի որ մի քանի ընկերություններ են մասնակցել, հաղթել է մի ընկերություն, այնուհետեւ պարտվող ընկերությունը հաղթողին դատի է տվել, եւ մատակարարման պրոցեսները դե յուրե կանգնեցվել են»,- ասաց նա եւ կարեւորեց գնումների մասին բարեփոխումները՝ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվելով, թե դա ինչ փուլում է: Նախարարը պատասխանեց, որ նախաձեռնել են փոփոխությունները, չնայած դա միանվագ նախաձեռնություն չէ: «2002 թվականին է առաջին օրենքը ընդունվել, եւ հաճախ պարզ չի եղել՝ քննադատությունը վերաբերում է կարգավորումների՞ն, թե՞ դրանց կիրառմանը: Վերջին նախաձեռնությունն անցած տարվա ամռանն է եղել»,- ասաց նա՝ հավելելով, որ նախագիծն այստեղ է արդեն, բայց չի ապահովագրելու ռիսկից, որ շարունակելու է մնալ քննադատության թիրախ: Վարչապետը նշեց, որ պետք է բացառեն այս հարցում կոռուպցիոն ռիսկերը եւ կարողանանք օր առաջ զինվորների սննդի որակի հարցը լուծել, քանի որ այս ոլորտում թեեւ արել են բացահայտումներ, բայց դրանից իրականությունը չի փոխվել: «Եթե հին մեխանիզմի փոխարեն նորը չես դնում, հինը հենց այդպես դիզայն արված է, որ այդպես պետք է աշխատի: Իհարկե, փոփոխություններ արվել են, բայց այդ փոփոխությունները շրջադարձային համարել չի կարելի: Այս հարցով նպատակն է ապահովել շրջադարձային փոփոխություն, որ բոլորը կընդունեն, որ դա հեղափոխական փոփոխություն է զինվորներին սնունդ մատակարարելու առումով»,- ասաց նա: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առանձնահատուկ պատասխանատվություն է դրվում այս նախագծով պաշտպանության նախարարության վրա, որ առավել թափանցիկությամբ գործընթացը լինի եւ չզուգակցվի որեւէ կոռուպցիոն սկանդալով, ինչի համար պետք է առանձնահատուկ մեխանիզմներ մտածել: «Զինվորի հացի հարցն է լուծվում, եւ վայ նրան, որ այս պրոցեսում որեւէ այլ մոտիվացիայով կառաջնորդվի»,- ասաց նա: Ծրագիրը կառավարության նիստում ընդունվեց:

դիտվել է 89 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am