Դատավորներն ու Բարձրագույն դատական խորհրդի անդամները կներառվեն սոցիալական փաթեթի շահառուների շրջանակում։Նամն որոշում կայացվեց այսօր կառավարության նիստի ընթացքում:
Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ որքան էլ ունենան վերապահումներ, կարծում է, որ այս ճանապարհով պետք է գնան, քանի որ սրանով քայլ են անում լուծելու՝ ոչ միայն դատավորների համար խնդիրները, այլ քաղաքացիների և երկրի համար:
«Մենք խստորեն պետք է պայքարենք կոռուպցիայի և ապօրիի որոշումների դեմ, բայց այս խնդիրների ծագման սոցիալական բաղադիչը պետք է նեղացնենք։ Այս կարգի որոշումները պոպուլյար չեն և չեն էլ կարող լինել, բայց այս տարի կայացրած որոշումներով պետպատվերից օգտվող քաղաքացիների շրջանակը մեծացվել է 250 հազարով։ Կարող ենք գերանդին առնել և ամբողջ պետական համակարգը աջ-ձախ հնձել, բայց դրա պատճառով կառաջանան հետևանքներ, որ տասնյակ տարիներում հնարավոր չի լինի լուծել: Պետական կառավարման համակարգը և պետութունը զգայուն է մարդու օրգանիզմի համար և ճիշտ չախտավորված բուժումներ նշանակելը մահացու հետևանքների կարող է բերել:Տեղի ունեցածը սոցիալիստական հեղափոխություն չէր, երբ որ հաղթողները պարտվողներին պատերի տակ գնդակահարում էին », - ասաց նա:Վարչապետը բացառեց նախկինին վերադարձն ու ասաց,-«Ես, որպես ՀՀ վարչապետ, սա համարում եմ իմ անձնական պարտավորությունը և այդ արժեքների վերակաենդանացման ցանկացած փորձ կկասեցվի ամենախիստ ձևով՝ լինի դա ասֆալտի վրա պառկեցնելով, պատերին տալով, թե լինի դա որևէ կերպ, իհարկե, օրինական միջոցներով»։
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը