Դատավորներն ու Բարձրագույն դատական խորհրդի անդամները կներառվոն սոցիալական փաթեթի շահառուների շրջանակում։Նման որոշում կայացվեց կառավարության յասօրվա նիստում:
«Որքան էլ ունենանք վերապահումներ, այս ճանապարհով պետք է գնանք, քանի որ սրանով քայլ ենքանում՝ լուծելու ոչ միայն դատավորների, այլ քաղաքացիների և երկրի խնդիրները:Մենք հնարավոր պայմանները պետք է ստեղծենք, որ դատավորներն օբյեկտիվորեն սրա-նրա ձեռքին նայելու մեծ անհրաժեշտություն չունենան: Մենք խստորեն պետք է պայքարենք կոռուպցիայի և ապօրինի որոշումների դեմ, բայց այս խնդիրների ծագման սոցիալական բաղադրիչը պետք է նեղացնենք։ Այս կարգի որոշումները պոպուլյար չեն և չեն էլ կարող լինել, բայց այս տարի կայացրած որոշումներով, պետպատվերից օգտվող քաղաքացիների շրջանակը մեծացվել է 250 հազարով»,-ասաց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետական կառվարման համակարգի գրավչությունը որակյալ աշխատուժի համար պետք է բարձրացվի, քանի որ այդ որակից է կախված քաղաքացիների կյանքի փոփոխությունների որակը, արդյունավետությունը:
«Կարող ենք գերանդին առնել և ամբողջ պետական համակարգը աջուձախ հնձել, բայց դրա պատճառով կառաջանան հետևանքներ, որ տասնյակ տարիներում հնարավոր չի լինի լուծել: Պետական կառավարման համակարգը և պետութունը զգայուն է մարդու օրգանիզմի նման և ճիշտ չախտորոշված բուժումներ նշանակելը մահացու հետևանքների կարող է բերել», - ասաց նա։
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը