Առաջին 1000 հարկատուների 365 գիշերը

Մեր տնտեսական կյանքի նշանակալի դեպքերից է «Առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ու նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի մեծության ցանկի» հրապարակումը: Այն տնտեսությամբ հետաքրքրվողների համար միայն տեղեկատվության աղբյուր չէ: Ցանկն ուսումնասիրելն ու նախորդ տարիների նույն տվյալների հետ համադրելը որոշակի «բացահայտումների» հնարավորություն է տալիս: Կարելի է նկատել, թե որ խոշոր ընկերություններն (իրենց սեփականատերերի հետ) են հայտնվել իշխանությունների «սառը» վերաբերմունքի թիրախում: Եւ հակառակը՝ ովքեր են հավակնում ֆավորիտի «պատվավոր» աստիճանին: Նույն այդ ցանկը պարզապես գանձ է տնտեսության կառավարիչների համար: Այս ցանկը մանրամասնում է՝ 1-ին՝ որ ընկերությունը որքան հարկ է մուծել, 2-րդ` ում կողմից են ապահովվել այդ մուտքերը` հարկայի՞ն, թե մաքսային մարմինների, 3-րդ` մուծված հարկերի մեջ որքան են ուղղակի և անուղղակի հարկերի ծավալները, և վերջապես 4-րդ` որքան է տուրքերի ծավալը բյուջետային մուտքերում: Սա լուրջ վերլուծությունների ու տնտեսական քաղաքականություն մշակելու հիմք է տնտեսության կառավարիչների համար: Ահա թե ինչու ամեն անգամ այս ցանկի հրապարակումը կարևոր իրադարձություն է: Իրադարձություն, ոը մի քանի օր (երբեմն՝ շաբաթ) դառնում է կառավարիչների, փորձագետների (բնականաբար, նաև մամուլի) ամենահետաքրքիր թեման: 2018թ. ամփոփումն ավելի սպասված էր: Հասկանալի պատճառներով։ Հրապարակումից հետո փորձագետները յուրօրինակ դադար են վերցրել, քանի որ ցանկը համընկել է նախորդ` 2017թ. խոշոր հարկատուների ցանկի հետ: Բայց սկզբից անդրադառնանք հիմնական տարբերություններին (մեկ տարբերության ամենավերջում անդրադառնալու պայմանով): Վերջին տարիների համեմատ՝ ամենաանսպասելին այն է, որ հարկատուների ցուցակը «Գազպրոմ Արմենիան» չի գլխավորում: Այս ընկերությունը 2017-ի 39 մլրդ 717 մլն դրամի դիմաց նույնիսկ մի փոքր ավելին է մուծել` 39 մլրդ 984 մլն, բայց հայտնվել է 3-րդ տեղում: 2017-ին չորրորդը «Ալեքս հոլդինգն» էր՝ 21 մլրդ 470 մլն հարկաչափով: 2018-ին հանրահայտ օլիգարխի ընկերությունը մոտ 5.3 մլրդ-ով պակաս հարկ է մուծել ու երրորդից հայտնվել 6-րդ տեղում: 2017-ի 3-րդ հարկատու ՀԷՑ-ը 22 մլրդ 36 մլն դրամի փոխարեն 12 մլրդ 69 մլն մուծելով՝ խոշոր տասնյակից դուրս է մղվել: Վճարած գումարի նվազման պատճառով հանրահայտը (ու տառապյալը) «Թեղուտն» է, որը 11.6 մլրդ դրամի փոխարեն 3.9 մլրդ մուծելով՝ 11-րդ տեղից գահավիժել է 42-րդ հորիզոնական: Սրանք նկատելի անկումներ են: Ցանկում առաջխաղացում գրանցել է «Գրանդ Տոբակոն». 2017-ի 34.8 մլրդ–ի փոխարեն 42.2 մլրդ դրամ մուծելով՝ 2-րդից բարձրացել է 1-ին տեղ: Ամենամեծ ցատկը կատարել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը». 2017-ի 18.7 մլրդ-ի փոխարեն 41 մլրդ դրամ հարկավճարով 5-րդից տեղափոխվել է 2-րդ տեղ: Մնացած հարկատուները էական տարբերություն չեն արձանագրել 2017-ի համեմատ: Հետևաբար, վերջին երկու տնտեսական տարիներն իրար հետ համեմատելը առանձնահատուկ կամ ոգևորիչ երանգ չեն բացահայտում: 2017-ին առաջին 1000 հարկատուները, 2016-ի համեմատ, 12.7 տոկոս աճ էին արձանագրել: 2018-ի աճը, 2017-ի համեմատ, 14.8 տոկոս է: Ուստի առաջարկում են մի փոքր ընդլայնել համեմատությունների բազան ու փորձել պատասխանել՝ տնտեսության համար այս աճը դրակա՞ն երևույթ է, թե՞ բացասական: 10-ական թվականների սկզբում առաջին 1000 հարկատուների ցանկի վերջին քսանյակում բավական համեստ հարկատուներ էին: Հետո վերջին քսանյակի հարկերի ծավալը սկսեց մեծանալ: 2014թ. խոշոր հարկատուների ցանցի վերջին 20 ընկերությունները վճարել են 104-105 մլն դրամ` յուրաքանչյուրը: 2015-ին վերջին քսանյակն ավելի համեստ մուծումներ ուներ` 99-100-ական մլն դրամ: 2016-ին վերջին համարները մուծեցին 100-103-ական մլն դրամ: 2017թ. ինչ–որ անհասկանալի թռիչք կատարվեց: Ցանկի վերջին 20 ընկերությունները մուծեցին 114-117-ական մլն դրամ: Փաստորեն, 2017-ին և 2018-ին վերջին 20 խոշորները երկնիշ աճ են արձանագրում: Այդ փաստը վերլուծելով՝ շատ փորձագետներ նշում էին, որ առաջին 1000 հարկատուների ցանկը այն բանի ապացույցն է, ու իշխանությունները (բնականաբար, նախկին իշխանությունները) փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման համար ոչինչ չեն անում: Տնտեսական կյանքում իրական ազդեցություն ունեն միայն խոշոր ընկերությունները, որոնք գնալով խոշորանում են` մանր ու միջինին արևի տակ տեղ չթողնելով: Հիմա չեն ասում: Երևի ինչ–որ բան է փոխվել: Արա Գալոյան Տնտեսական մեկնաբան politeconomy.org

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Միկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել Հրազդան գետը ափերից դուրս է եկել Ո՞ւր են կորել թիվ 11 ընտրատեղամասի անվավեր քվեաթերթիկները Հորմուզի նեղուցում միջադեպը կարող է նոր լարվածություն առաջացնել․ Ոսկանյան Խաչի 5րդ օրը հիշեցին ինչ որ «օրենք»․ Սիրուշո 2-ամյա աղջնակին «թունավորում» ախտորոշմամբ հոսպիտալացրել են Արցախի հարցը փակված չէ և չի կարող փակված համարվել. հայտարարություն Բաքվի վերաքննիչ դատարանում այսօր քննվել են հայ գերիների բողոքները նրանց նկատմամբ կայացրած վճիռների վերաբերյալ Ադրբեջանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում արտերկիր մեկնելուց առաջ գնահատել անվտանգության իրավիճակը Վարչական դատարանն արգելեց ՀՀ ՊՆ-ին վտարել արցախցի զինծառայողներին իրենց բնակարաններից․ փաստաբան Միջուկային էներգիայի հարցում Թուրքիան նոր փուլ է մտնում 20-ամյա պայմանագրի հիման վրա կներկրվի 500 մլն մ³ գազ. Կոբախիձե 1/15 ընտրատեղամասում վերահաշվարկի արդյունքում 19 քվեաթերթիկներից 7-ը ճանաչվել է վավեր Ինչո՞ւ են պահանջում «Պռեգոմեշի» ցուցափեղկից հեռացնել խաչը 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10․ Մամիկոն Ասլանյան Քրեական հետապնդում են հարուցել Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ Առաջիկա ժամերին Վանաձորում սպասվում են հորդառատ անձրևներ, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ «ՎԱԶ-2107»-ը Ծաղկաձորում բախվել է կայանված «Toyota Land Cruiser»-ին. «07»-ի վարորդը մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են Արթուր Օսիպյանը հացադուլի 22-րդ օրը հրաժարվում է բժշկական զննությունից․ «Հետք» Հիմարությու՛ն է մանդատները չվերցնելը․ Անժելա Թովմասյան (video) ԳՇ պետը ճիշտ չի ասում. Զինծառայողները Սոթքում էլ են ժամը 20։00-ին քվեարկության գնացել (video) 3 պատճառ՝ ինչու պետք է չհրաժարվել մանդատներից... (video) Ասեմ՝ ինչու են հենց Զվարթնոցում նկարել Ծառուկյանի դեմ այս խայտառակ ապօրինությունը․ Սուրեն Սուրենյանց (video) Կատաստրոֆիկ է․ Ռուսաստանը հենց չճանաչի ՀՀ ընտրության արդյունքները, ուրեմն․․․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am