Պետությունն ընդունու՞մ է գողություների մի մասը «կամավոր» և «անհատույց» փոխանցելու երևույթը

«Պետություն», «կամավոր», «անհատույց», «փոխանցում» բառերի տակ ես կարդում եմ «իշխանություն», «պայմանավորված», «վճար», «հատուկ նպատակով», «հատուցում»... Ի՞նչ իմաստ ունի «Ալեքսանդր Սարգսյանը կամավոր պետությանն անհատույց փոխանցել է 18.5 միլոն դոլարին համարժեք գումար» ձևակերպումը,որը հաստատվել է «ՀՀ կառավարության աշխատակազմից»: Կոնկրետ ում, և որպես ի՞նչ է կամավոր և անհատույց փոխանցվել՝ ՀՀ կառավարությա՞նը, ՀՀ պետբյուջե՞, «բարեգործությու՞ն», «բարի կա՞մք», «անօրինական յուրացրած գումարների մի մասի վերադա՞րձ»... այս անորոշ «կամավոր անհատույց փոխանցումը» կաշառքի զգացողություն է թողնում: Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված, նրա որդու նկատմամբ քրեական գործ է հարուցված, և նա «կամավոր» ու «անհատույց» փոխանցումնե՞ր է անում «իր սիրելի պետությանը»: Ինչու՞, օրինակ, այս մեծ բարեգործը «կամավոր» և «անհատույց» փոխանցում չի արել համահայկական վերջին դրամահավաքին, բայց արել է «պետությանը»: Պետությունն ընդունու՞մ է գողություների մի մասը «կամավոր» և «անհատույց» փոխանցելու երևույթը, այս «անհատույցի» դիմաց ոչինչ չի՞ հատուցելու: Օրինակ՝ մեղքերի թողություն: Կամ՝ ինչ որ կոնկրետ հանցագործության թողություն: Պետությունը ես եմ, պետությունը ՀՀ քաղաքացիներն են, նա ՀՀ պետությանը կամավոր և անհատույց ոչինչ չի փոխանցել, կոնկրետ ու՞մ կամ պետության ո՞ր կառույցին է փոխանցել: «Պետություն», «կամավոր», «անհատույց», «փոխանցում» բառերի տակ ես կարդում եմ «իշխանություն», «պայմանավորված», «վճար», «հատուկ նպատակով», «հատուցում»... ՀՀ կառավարության աշխատակազմը կարո՞ղ է «կամավոր անհատույց փոխանցում» բառերի չակերտները բացել: Հրանուշ Խառատյան

դիտվել է 177 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am