Աշխարհը ստորաբար չի խոնարհվում մեր հեղափոխության առաջ ու ներդրումներ չի անում. Որն է պատճառը

«168 ժամ» թերթը գրում է. «Օտարերկրյա ներդրումները ողողելու են Հայաստանը, եւ կարճ ժամանակ հետո արձանագրվելու է շոշափելի տնտեսական աճ։ Սա էր այն հիմնական ուղերձներից մեկը, որ հեղափոխությունից հետո հղում էր ու շարունակում է հղել Հայաստանի նոր իշխանությունը։ Հեղափոխությունից հետո անցել է ամբողջ 10 ամիս, սակայն Հայաստան որեւէ օտարերկրյա ներդրման, աննախադեպ ներդրումային նախագծի մասին տեղեկություններ հայտնի չեն ու չեն հաղորդվում։ Ոչ թե դրանք գաղտնի են պահվում, այլ պարզապես չեն հաղորդվում՝ գոյություն չունենալու պատճառով։ Հայաստանի նոր իշխանությանը թվում էր, թե կոռուպցիան ներդրումների հոսքը խոչընդոտող հիմնական գործոնն է, եւ, որ կոռուպցիայի վերացմամբ Հայաստանը կդառնա ներդրումային օազիս։ Իրականությունը, սակայն, այլ է. այո՛, կոռուպցիան խոչընդոտում է ներդրումներին, սակայն այնպես չէ, որ միայն կոռուպցիայի բացակայությունը բավարար է ներդրումների հոսքի համար։ Դա անհրաժեշտ պայմաններից մեկն է միայն։ Իրականում ներդրումների (իրական եւ ոչ թե՝ քարոզչական ներդրումների) համար անհրաժեշտ է աշխատանք, ամենօրյա տքնաջան աշխատանք՝ օրենսդրական, իրավական, կառավարչական ու այլ ուղղություններով։ Մինչդեռ մենք տեսանք, որ այդ աշխատանքի համար ուղենիշային նշանակություն ունեցող փաստաթուղթը՝ կառավարության ծրագիրը, ընդամենը բարի ցանկությունների շարադրանք էր՝ առանց որեւէ ռազմավարական կամ հայեցակարգային ուղղվածության։ Մենք տեսնում ենք` ովքեր են իրականացնելու այդ ծրագիրը. կառավարության կադրային բազան որակական առումով որեւէ քննադատության չի ենթարկվում։ Այսինքն՝ Հայաստանում իրականում բացակայում են այն պայմանները, որոնք պարտադիր են ներդրումների հոսքի համար՝ աշխատանք եւ կադրեր։ Ու պատահական չէ, որ աշխատանքի բացակայությունը փորձ է արվում փոխհատուցել զանազան արհեստական թեմաներով՝ հիմնի փոփոխությունից մինչեւ սահմանադրական փոփոխություններ ու թումանյանական քառյակներ։ Իշխանությունը խնդիր ունի զբաղեցնել հասարակությանը, որի շրջանում էյֆորիան գնալով նվազում է, իսկ էյֆորիային փոխարինելու է գալիս ռացիոնալ մտածողությունը, որը մարդկանց մղում է մտածելու ու համարժեք գնահատելու նոր իշխանությունների քայլերը։ Իսկ դրանք կա՛մ բացակայում են, կա՛մ արվում են ընդամենն աշխատանքի իմիտացիա ապահովելու համար։ Այս պայմաններում ակնկալիքները, որ դեպի Հայաստան օտարերկրյա ներդրումներ կհոսեն, մեղմ ասած, իրատեսական չեն։ Ներդրողների համար բավական չէ, որ Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն։ Մինչդեռ մեր իշխանությունը հեղափոխությունը դարձրել է երկրի այցեքարտ եւ ստիպում է, որ աշխարհը խոնարհվի հայկական հեղափոխության առաջ։ Աշխարհն էլ ստորաբար չի խոնարհվում ու ներդրումներ չի անում Հայաստանում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Արթուր Դանիելյանը կալանավորվեց Փաշինյանն ու նրա իշխանությունը խուլիգանական մեթոդներով Ծառուկյանից խլում են գործարաններն ու կոմբինատները․ Աբովյան Արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից․ Դավթյան Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am